Հայտարարություն՝ իրավաբանական փորձագիտական ծառայությունների հրավերի մասին

Հայտարարություն

Իրավաբանական փորձագիտական ծառայությունների հրավերի մասին

«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Իրավաբանական փորձագիտական ծառայությունների հրավերի մասին։

Տեխնիկական առաջադրանք

Մրցույթով ընտրված անձը պետք է իրականացնի․
*Տրամադրել իրավական խորհրդատվություն՝ կանանց աշխատանքային և վերարտադրողական իրավունքների վերաբերյալ։
*Ուսումնասիրել կանանց վերարատադրողական իրավունքների վերաբերյալ միջազգային և տեղական փորձը, պետության կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումները, կազմել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, մասնակցել տարբեր քննարկումների, ստեղծել վերջնական ամբողջական հետազոտական փաստաթուղթ։

Պահանջներ՝ ծառայությունն իրականացնող անձին 

  •  Իրավաբանական կրթություն։ Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի առավելություն, 
  • Իրավապաշտպանական, հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացման երեք և ավելի տարվա աշխատանքային փորձ,
  • Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է: 

Մրցութային փաթեթ 

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․

 

  • Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքներն իրականացնող անձի/անձանց կենսագրականը/ները (CV),
  • Ծառայության ընդհանուր արժեքը, 
  • Նախորդ նման փորձի օրինակ/ներ։
Մրցութային փաթեթն  անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com կամ hr@point33.am հասցեին մինչև 2022 հունիսի 1-ը։ Նամակը վերնագրել «Իրավաբան»։
Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։