Մենք հավատում ենք, որ ընտանիքի և մայրերի համար հարմարավետ միջավայրն ու աջակցող հասարակությունը առանցքային են զարգացման ու աճի համար։
Մեր Տեսլականը
Ունենալ հարմարավետ միջավայր և աջակցող հասարակություն՝ հղի և մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար։ Եվ այս տեսլականին հասնելու համար իրականացվում են իրազեկման և ջատագովության արշավներ, իրավական աջակցման ծրագրեր։
Մեր առաքելությունը
Մենք շահերի պաշտպանությամբ օգնում ենք վաղ մայրության շրջանում գտնվող կանանց լինել իրազեկված և պաշտպանել իրավունքները և ունենալ հարմարավետ միջավայր։
Հարգանք
Բոլոր տիպի հարաբերությունների դեպքում հարգալից վերաբերմունք մարդու իրավունքների ու մոտեցումների հանդեպ՝ առանց որևէ խտրականության։
Թափանցիկություն
Մեր գործունեության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի (բացառությամբ անձնական տվյալների) հասանելիությունը հնարավորություն է տալիս հասկանալ մարդկանց, թե մենք ինչ և ինչպես ենք անում և բարձրացնում է վստահությունը մեր հանդեպ։
Պատասխանատվություն
Յուրաքանչյուր դեպքում աշխատանքը կատարում ենք բարձր պատասխանատվությամբ և պատրաստ ենք լինել հաշվետու դրա արդյունքների համար։ Սա ևս մեր գործընկերների ու շահառուների հետ վստահելի ու ամուր հարաբերությունների կառուցման կարևորագույն բաղադրիչն է։
Նպատակասլացություն
Առաջ շարժվելու, նոր բարեփոխումներ, լուծումներ գտնելու ու ձեռքբերումներ ունենալու բանալին հենց նպատակասլացությունն է։ Մենք ջանադրաբար քայլում ենք դեպի կազմակերպության առաջ դրած խնդիրները լուծելուն։