Համագործակցության համաձայնություն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ
Ապրիլի 27-ին հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը և ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, «Կետ 33» կազմակերpության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը, հանրային կապերի պատասխանատու Շուշան Շատիկյանը։ […]

