Փնտրում ենք լրագրող
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լրագրողի ծառայությունների հրավերի մասին։
Պարտականություններ՝
Պատրաստել տեքստային և մուլտիմեդիա նյութեր (տեսանյութեր, պոդքաստներ, ինֆոգրաֆիկներ և այլն),
Պատրաստել վերլուծական նյութեր
Իրականացնել հարցազրույցներ (թե տեքստային, թե աուդիո- և վիդոնյութերի համար),
Լուսաբանել տարբեր միջոցառումներ (ասուլիսներ, դատական նիստեր, ակցիաներ և այլն)՝ ըստ անհրաժեշտության,
Կատարել այլ աշխատանքներ՝ մասնագիտական պարտականություններից բխող։
Պահանջներ՝
Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ լրագրության ոլորտում,
Վավերագրական տեսանյութերի հետ աշխատելու փորձ,
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Նվիրվածությամբ աշխատելու,
Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը ցանկալի է:
Մրցութային փաթեթ՝
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․
Ինքնակենսագրական (CV),
Հեղինակային նյութերը կամ դրանց հղումները (ցանկալի է տեսանյութեր)։
Ուղեկցող նամակ՝ սեփական փորձի և դիմելու մոտիվացիայի մասին։
Ոչ լիարժեք դիմումները չեն դիտարկվելու։ Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com հասցեին՝ մինչև 2022 մայիսի 5-ը։