Կրծքով կերակրման կարևորությունը
Կրծքով կերակրումը կարևոր է ինչպես փոքրիկի, այնպես էլ մոր համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է երեխային նրա կյանքի առաջին վեց ամիսներին կերակրել բացառապես կրծքի կաթով՝ բացառելով այլ սնունդը, հեղուկները, ներառյալ ջուրը։
Վեց ամսականը լրանալուց հետո երեխան սկսում է ուտել հավելյալ սնունդ, միևնույն ժամանակ կրծքով կերակրումը կարող է շարունակվել մինչև նրա երկու տարեկանը լրանալը կամ դրանից հետո։
Կան փաստեր, որ կրծքով կերակրումը նպաստում է՝
- երեխաների զարգացմանը,
- հիվանդությունների ցածր մակարդակին,
- մայրերի ֆիզիկական առողջության բարելավմանը
- հետծննդաբերական դեպրեսիայի ցածր մակարդակին:
Կրծքով կերակրումը նաև թեթևացնում է ընտանիքի ֆինանսական բեռը, քանի որ ընտանիքը ստիպված չի լինում գնել կաթնախառնուրդներ և այլ սնունդ։
* Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: