«Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագիրն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընտանիքամետ միջավայրին ուղղված փոփոխությունների ջատագովության արշավ, որի ընթացքում, որպես առաջնահերթ խնդիր, դիտարկվում է մինչև 2 տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերի՝ կրծքով կերակրելու իրավունքի իրացման և աշխատանք-ընտանիք բալանսավորման հարցերը։