«Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակներում նկարահանվել են տեսահոլովակներ կարիերայում հաջողություններ ունեցած կանանց հետ, ովքեր թեև դժվարությամբ, սակայն կարողացել են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու աշխատանքը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել են նաև նկարազարդում-պատմություններ, որոնց նպատակը կանանց իրազեկելն է եղել իրենց իրավունքների մասին, միևնույն ժամանակ վեր են հանվել խնդրահարույց հարցեր:

Իրականացվել և տպագրվել է նաև հետազոտություն՝ վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխքիների ու աջակցման ծրագրերի վերաբերյալ: