Entries by admin

Ինչպես ապահովել կրծքով կերակրելու հնարավորությունն աշխատող մայրերի համար

Ընտանիքամետ քաղաքականությունները, որոնք նպաստում են ընտանիք-աշխատանք բալանսի ապահովմանը և հեշտացնում երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելը, կարևոր նշանակություն ունեն կրծքով կերակրելը խրախուսելու հարցում։ Ընտանիքամետ քաղաքականությունների տարրերից կարևորագույնը կրծքով կերակրելու հնարավորությունների ապահովումն է, երբ կինը վերադառնում է աշխատանքի։ Սրա համար մի քանի միջոցներ կարող են կիրառվել․ • Աշխատանքային ճկուն պայմաններ (հեռավար աշխատանք, աշխատանքի արդյունքի վրա հիմնված վճարումներ, […]

Ընտանիքամետ միջավայրը շահավետ է թե՛ պետության, թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար (Ինֆոգրաֆիկա)

Ընտանիքամետ աշխատանքային միջավայրը հնարավորություն է տալիս լավագույնս հավասարակշռել ընտանիքին ու աշխատանքին հատկացվող ժամանակը, ընտանեկան ու աշխատանքային պարտականությունները։ Ընտանիքամետ քաղաքականությունների իրականացումը շահավետ է թե՛ ընտանիքի, թե՛ գործատուների, թե՛ պետության համար։ Սրա արդյունքում պաշտպանված են լինում մայրերի ու նրանց երեխաների իրավունքները, առավելապես թեթևանում է նրանց հոգսը, և որոշակիորեն ապահովված է լինում նրանց և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։ Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ […]

Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի և կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանի հետ: Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում արված՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտությունը, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Մարդը […]

Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Մայիսի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հանդիպել է «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և «Կետ 33» կազմակերպության իրավաբան, փաստաբան Գևորգ Սլոյանը: Հանդիպման ժամանակ Աստղիկ Կարապետյանը ներկայացրել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում […]

Հղի կնոջն ազատել են աշխատանքից․ ի՞նչ իրավունքներ ունի հղի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը

Երևանի հայտնի պիցերիաներից մեկում աշխատող 37-ամյա Ֆլորա Աբրահամյանը հղիության 4-րդ ամսում 1 շաբաթով հոսպիտալացվելուց հետո, երբ բժիշկի տեղեկանք է ներկայացրել գործատուին, տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է։ Ֆլորան նախ գործատուի հետ է փորձել խնդիրը կարգավորել՝ փորձելով խուսափել կոնֆլիկտից․  «Գործատուն տեղյակ էր, որ հղի եմ, թղթերը ժամանակին ներկայացրել էի և դիմեցի իրենց՝ ասացի, որ իրավունք չունեն, […]

Ամերիկյան գրադարանը հետաքրքիր լուծում է գտել աշխատող ծնողների համար

Աշխարհում գնալով ավելանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք ստեղծում են ընտանիքամետ (family-friendly) միջավայր իրենց աշխատակիցների կամ հաճախորդներիի համար: Վերջերս սոցցանցերում լայն տարածում գտավ ԱՄՆ Վիրջինիա նահանգի գրադարանում արված լուսանկարը, որը ցույց է տալիս գրադարանի հետաքրքիր լուծումը՝ աշխատող ծնողների համար: Նրանք ստեղծել են աշխատանքային սեղան, որին հարմարեցված է երեխայի համար առանձին մինի-խաղատարածք, ինչը թույլ է տալիս […]