2024 թվականի ընթացքում մենք պատմել ենք կին ձեռներցների մասին, ովքեր կարողանում են աշխատանքը, ընտանիքն ու երեխաների խնամքը համատեղել, ունենում են դժվարություններ և պատմում դրանց մասին։ Եկեք վերհիշենք նրանց պատմությունները.
«Աղջիկս ծնվեց կորոնավիրուսային շրջանում։ Խանութից խաղալիք չէինք կարող գնել, քանի որ վարակվելու վտանգ կար։ Ամուսնուս հետ որոշեցինք գործի դնել իմ՝ կարելու, ամուսնուս փայտամշակման կարողությունները»․ Վարդ Գրիգորյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Vard-Grogoryan.jpg)
«Մենք կարողացանք ծնողներին համոզել, որ KY Academy-ին երեխաներին ոչ թե փող սիրել է սովորեցնում, այլ փոքր տարիքից ձևավորում է սեր դեպի աշխատանքն ու ցանկանություն՝ սեփականը ստեղծելու». Լիլիթ Վաթոյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/1-1.png)
«Սկսեցի տանը փորձարկումներ անել և մշակեցի մի տեխնոլոգիա, որի շնորհիվ ստեղծված անձեռոցիկի մեջ փաթեթավորված մթերքը սառնարանում հնարավոր էր պահել մինչև մեկ շաբաթ». Արմինե Բաբայան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/1.png)
Չնայած դժվարություններին՝ որոշել ենք ուժեղ լինել. կանայք, որ բիզնեսը շարունակում են Արցախից բռնի տեղահանվելուց հետո
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/1-2.png)
«Մի օր պապիկիս բուսաբուժության մասին գրառումներն իմ ձեռքում հայտնվեցին, որոշեցի շարունակել նրա սկսած գործը». Հասմիկ Մեհրաբյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Հասմիկ-Մեհրաբյան-.png)
«Աղջկաս՝ 2,5-ամյա Սոֆիին, արտասահմանյան մոդելային գործակալությունում գրանցելու անհաջող փորձերից հետո որոշեցի մեզ մոտ նման բան ստեղծել ու այդ փորձը տարածել». «Arev Models» մոդելային գործակալության համահիմնադիր
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Arev-Models.png)
«Թթուն հիմնականում պատրաստում եմ գիշերային ժամերին։ Երբեմն մինչև լուսադեմ աշխատում եմ, բայց չեմ տրտնջում, որովհետև աշխատում եմ ընտանիքիս բարեկեցիկ կյանքի և Արցախի անունը վառ պահելու համար». Վիկտորյա Պետրոսյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Ազտիրած.jpg)
«Խանութների ցանցում միշտ հաշվի ենք առնում աշխատող մայրերի պահանջները և նրանց հարմար գրաֆիկ առաջարկում: Օրինակ՝ դպրոցական երեխա ունեցողները հիմնականում աշխատում են առաջին հերթափոխով». Լուսինե Դավթյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Copy-of-Copy-of-Copy-of-Լուսինե-Դավթյան.png)
«Երբ ամուսինս զոհվեց, երեխաներս շատ փոքր էին։ Ցավը սրտումս պահած՝ ուժ գտա և սկսեցի խմորեղեն պատրաստել վաճառքի համար։ Պարտավոր էի մտածել երեխաներիս ապագայի մասին». Վերգինե Ղարիբյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Copy-of-Copy-of-Copy-of-Copy-of-Վերգինե-Ղարիբյան.png)
«Բիզնեսն ինձ ազատություն է տալիս, իսկ ազատ լինել նշանակում է ոչ թե անել այն ամենը, ինչ ուզում ես, այլ չանել այն, ինչ չես ուզում։ Ազատության իրական իմաստն ընկալելու համար պետք է լավ կրթություն ունենալ». Կարինե Ղուկասյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Կարինե-Ղուկասյան-4.png)
«Զբոսաշրջիկներն այստեղ պարզապես գիշերելու համար չեն գալիս։ Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի նրանք ծանոթանան գյուղական կյանքին և դառնան դրա մասնիկը». Մելինե Դավիթավյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Մելինե-Դավիթավյան.png)
«Ամեն ինչ սիրով եմ անում։ Հաճախորդներիս միշտ ասում եմ՝ պայուսակներումս լիքը սեր կա, զգույշ բացե’ք, որ չթափվի»․ Հասմիկ Հակոբյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/1-1-1.png)
«Մեր թիմում աշխատում է 15 կին, որոնց համար ստեղծել ենք այնպիսի միջավայր, որ կարողանան հեշտությամբ համատեղել աշխատանքն ու ընտանեկան կյանքը»․ «Մասուր» արվեստի տան համահիմնադիր
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Mariam-Naira-.png)
«Բրենդի առաջին զարդն արքայական մի ականջօղ էր, որը պատրաստել էի ինձ համար։ Այնուհետև նկարը տեղադրեցի համացանցում, և այն սկիզբ դարձավ մյուս զարդերի վերստեղծման համար»․ Մանան Առաքելյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Մանան-Առաքելյան.png)
Բիզնես զարգացնելն էներգիա ու ժամանակ է պահանջում, իսկ երեխայի խնամքի հետ մեկտեղ այդ ողջ բեռը կրելը շատ դժվար է. Սոնա Մելիքյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Մանան-Առաքելյան.png)
Վարագույրից այն կողմ ամուսնուս մեծ ներդրումն է. օգնում է երեխայի խնամքի հարցում և զբաղվում անհրաժեշտ մթերքների գնմամբ. Լենա Մաթևոսյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Լենա-Մաթևոսյան.png)
«4 երեխաներիս խնամքն ու աշխատանքը համատեղելու համար աշխատավայրս ստեղծել եմ մեր բնակարանում, ինչը թույլ է տալիս արագ աշխատավայրից տուն «անցնել» և խիստ անհրաժեշտության դեպքում անմիջապես լինել երեխաներիս կողքին». Արմինե Սահակյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Արմինե-Սահակյան-1-1.png)
Ի՞նչ անել 37 կիլոգրամանոց դդումը․ այս հարցից ծնվեց բիզնես սկսելու միտքը բանասեր Հասմիկ Ավետիսյանի մոտ
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Hasmik-Avetisyan-1.png)
«Եղել է, որ հեքիաթի վրա աշխատել եմ աղջկաս գրկած՝ կերակրելու ընթացքում։ Սակայն հիմնականում ստեղծագործում էի երեկոյան, երբ երեխաներս արդեն քնած էին։ Օրվա ընթացքում պարզապես անհնար էր կենտրոնանալ․ մեկը համակարգչի կոճակներն էր սեղմում, մյուսը՝ լարերն էր քաշքշում». Շուշան Գրիգորյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Hasmik-Avetisyan-1.png)
«Սեպտեմբերի 26-ին, երբ դուրս եկանք Ստեփանակերտից, եղբայրս 3 հավ վերցրեց։ Ճանապարհին գրեթե սնունդ չէր մնացել, աղջիկս էլ շատ քաղցած էր, լսեցինք հավերից մեկի կչկչոցը. ձու էր ածել։ Եփեցի ձուն և կերակրեցի երեխային». Էլինա Բալասանյան
![](https://point33.am/wp-content/uploads/2024/12/Copy-of-Copy-of-Hasmik-Avetisyan-900-x-600-px-1.png)