Փնտրում ենք կամավոր նկարազարդողների
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ն (www.point33.am) փնտրում է խելացի, ակտիվ ու նախաձեռնող կամավոր նկարիչների, նկարազարդողների, որոնք պատրաստ են աջակցել ընտանիքների ներդաշնակությանն ուղղված նախագծերին՝ մասնակցելով կանանց վերարտադրողական և աշխատանքային իրավունքների ջատագովության ու պաշտպանության աշխատանքներին։
Հիմնական պահանջներն են՝
- Համակարգչով նկարազարդումներ անելու կարողություն (կարող են աշխատել մեր գրասենյակում՝ պլանշետով և համակարգչով),
- Պատասխանատվության զգացում և ճշտապահություն։
Առավելությունները՝
- Հմտանալ իրենց աշխատանքում և ունենալ հրապարկված գործեր։
- Կամավորության ավարտից հետո հոնորարային սկզունքով աշխատելու հնարավորություն։
- Ստանալ երաշխավորագիր և վկայական։
! Կամավորները աշխատանքային պայմաններն ու ժամերը ճկուն են։
Եթե ցանկանում եք դիմել, խնդրում ենք լրացնել հայտը՝ https://forms.gle/iToAgK5VBAhiJf6a8 կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) և պորտֆոլիոն point33ngo@gmail.com հասցեին։