Posts

Լիլիթ Նշանյան. «Կյանքիս քայլերով»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․
Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․
Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Լիլիթ Նշանյան

 

ԿՅԱՆՔԻՍ ՔԱՅԼԵՐՈՎ

 

2017 թվականի Դեկտեմբերի 7ն էր ծնվեց աղջիկս։

Երբեք չի համեմատվի մայրական ջերմ զգացմունքները աշխարհի ոչ մի նվերի հետ։

Շատ դժվար ծննդաբերության էր,  երեխան ձայն չէր հանել ծնվելուց,

հետո ասեցին ոտքերը կտանեք նկարեք, շատ էին քաշքշել, մի խոսքով չհասկացա ոնց ու ինչպես 6ամիս անց ախտորոշվեց լրիվ այլ ախտորոշում`լսողական խանգարում, աուդիտոր նեյրոպատյա։

Ու սկսվեցին իմ խավար օրերը, ես դարձա շատ խոցելի, ու կիսված մարդ։

Անհասկանալի օրեր ու դեռ ճնշված ու վատ հոգեբանական վիճակում, ես իմ օրերն էի անցկացնում, շրջապատված անհասկանալի մարդկանցով։

Հուսահատ, բայց միշտ սպասումով, անցկացրել եմ տարիներ։

Այսօր արդեն աղջիկս դարձավ 7 տարեկան, շատ ոգևորված մայր եմ, տեսնելով նրա առաջընթացերը,

յուրահատուկ խելքը, նկարելու ունակությունը ու խոսքի զարգացումը։

Շնորհիվ վատ ճանապարհների ես արժանացա արժանապատիվ մայր կոչմանը ու վստահ եմ դեռ  շատ    լավ օրեր կունենանք միասին և կդառնանք նաև արժանապատիվ դուստր, ապագայում։

Իմ պատմությունը համբերատար  ճանապարհի մասին է, որը անցել եմ՝ լինելով  մայր, ով չհանձնվեց, նույնիսկ երբ թվում էր, թե ճանապարհը անպատասխանատու է։

Չնայած մեծ դժվարությունների գնով էր, բայց իմ մայրությունը այս անգամ պայքարի ճանապարհ էր,որտեղ ես ու  փոքրիկա՝ քայլ առ քայլ հաղթահարելով դժվարությունները,այսօր  դարձանք 7տարեկան։

Իմ աղջկա առաջընթացները՝ նկարելու ունակությունը, խոսքի զարգացումը, և հատկապես այն գիտակցությունը, որ դժվարությունները ոչ միայն խոչընդոտներ էին, այլև ինձ ու իմ փոքրիկին ուժ տալու միջոց, պարզապես համբերության ու սիրո արդյունք են։

Վատ ճանապարհներով արժանացա արժանապատիվ մայր կոչմանը”

Ես  դարձա այն մայրը, որը սովորեց ու հասկացավ, որ ամենակարևորը ոչ թե խնդիրների արագ լուծումն է, այլ փոքրիկ քայլերով առաջ գնալը՝ պահպանելով սիրո ու հույսի լույսը։

Այսօր արդեն ես եմ այն մարդը, ով կարող է ոգեշնչել ուրիշ մայրերի ու ընտանիքների՝ լինել ավելի ուժեղ ու համբերատար, քանի որ ես գտա ճանապարհ՝ չհանձնվել ու շարունակել առաջ գնալ՝  սիրո, իմաստության և հույսի լույսով։

Տաթև Օհանյան. «Արժանապատիվ մայրություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Տաթև Օհանյան

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՅՐՈԻԹՅՈԻՆ

Արփինեն ապրում էր մի փոքրիկ գյուղում, որտեղ ամեն ինչ միախառնված էր պարզության ու լռության հետ։ Նրանց տունը՝ շագանակագույն պատուհաններով, լցված էր երեխաների խաղալիքներով, որոնց նա ձեռք էր բերել՝ սպասելով իր առաջնեկին։ Ամեն երեկո նա նստում էր բազմոցին ու փորին ձեռքը դնելով՝ խոսում փոքրիկի հետ:

«Դու իմ փոքրի՛կ հրաշք ես լինելու…» — կրկնում էր, իր աչքերում փայլելով մայրական անսահման սերը։

Բայց ծննդաբերության օրը դարձավ նրա կյանքի ամենասարսափելի փորձությունը։

Արփինեն զարթնում էր ծայրահեղ ցավով, բայց հոգին լցված էր անսահման սիրով։ Նա նոր էր կյանք տվել իր առաջնեկին՝ տղային։ Բուժքույրը ժպիտով հաղորդել էր՝ «Մեր այս շաբաթվա միակ տղան է։» Երեխան ծնվել էր ճիչով, բայց արդեն երեք ժամ անց նրան դեռ մայրիկի մոտ չէին բերել։

Սկզբում Արփինեն փորձում էր հանգստանալ՝ մտածելով, որ գուցե ինչ-որ ստանդարտ զննում է։ Սակայն երբ ոչ ոք ներս չմտավ, իսկ ժամը շարունակ թևում էր, նրա անհանգստությունը վերածվեց լարվածության։ Մտածելով ամենավատը, նա վերջապես կանչեց բուժքույրին։

Բուժքույրը, խուսափելով աչքերի մեջ նայել, շտապորեն ասաց, որ պետք է սպասի բժշկին։ Կասկածը սողոսկեց Արփինեի սրտում։ Բժիշկը ներս մտավ՝ լուրջ և կոշտ դեմքով։ Նրա բառերը՝ «Ցավոք, ձեր երեխան մահացել է», սառեցրեցին Արփինեի աշխարհը։

«Չի կարող պատահել»,- գոռաց Արփինեն, խելահեղ քաշելով մազերը։ «Ինձ իմ երեխային բերեք։ Ես ուզում եմ տեսնել նրան։»

Բժիշկը երկար լռեց։ Վերջապես, համաձայնեցին։ Երբ Արփինեին ցույց տվեցին «երեխայի» մարմինը, նա երկար ժամանակ կանգնած էր, փաղաքշելով փոքրիկին։ Բայց ինչ-որ բան տարօրինակ էր։ Արձագանք չկար իր սրտում, կարծես դա իր որդին չէր։Արփինեն երկար շոյում էր փոքրիկի մարմինը՝ հուսահատ կուլ տալով արցունքները։ Սակայն ինչ-որ բան սարսափելի սխալ էր թվում։

Այդ պահին հիվանդանոցի միջանցքով անցավ մի շքեղ տեսարան. հարուստ զույգ՝ ոգևորված, շքեղ նվերներով և լուսանկարիչներով շրջապատված, դուրս էին բերում իրենց նորածնին։ Արփինեն հիշեց բուժքույրի խոսքերը՝ «Այս շաբաթվա միակ տղան է»։

Բայց ինչպե՞ս։ Եթե միայն իր տղան էր ծնվել, ապա ու՞մ էին դուրս գրում։

Սրտում կասկածի առաջին ցոլքերը վերածվեցին անվերահսկելի բոցերի։ Արփինեն ճանապարհին կանգ առավ, հետո արագ հետ դարձավ դեպի մորգը՝ ևս մեկ անգամ տեսնելու երեխայի մարմինը։ Երբ նրան ցույց տվեցին փոքրիկին, այս անգամ նա նկատեց մի բան, որ առաջին անգամ վրիպել էր իր աչքից. մարմինը մերկ էր՝ առանց սպիտակեղենի։

Նա այլևս չդիմացավ։ Ուժգին ճիչը լցրեց ամբողջ սենյակը, և Արփինեն ուշաթափվեց։ Նրա վիճակը վատացավ՝ ուղեկցվելով ուժեղ արյունահոսությամբ։ Նա շտապ տեղափոխվեց այլ հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց, հազիվ բացելով աչքերը, հազիվ լսելի ձայնով արտաբերեց.

«Իմ երեխան չի մահացել…»

Նրա հարազատները՝ կարծելով, որ սա ծննդաբերական սթրեսի և դեպրեսիայի արդյունք է, անտեսեցին խոսքերը։ Բայց Արփինեն համոզված էր. ինչ-որ տեղ, իր երեխան կենդանի էր։

Արփինեն ամիսներ շարունակ ոչինչ չէր կարողանում մոռանալ։ Նրա միտքը մշտապես վերլուծում էր ամեն մանրուք՝ հիվանդանոցի միջանցքում տեսած հարուստ ընտանիքի դուրսգրումը, մորգում տեսած մերկ երեխայի մարմինը, և բուժքույրերի խուսափողական պահվածքը։

Մի օր, երբ արդեն մասամբ կազդուրվել էր, հանդիպեց մի լրագրողի՝ երիտասարդ, էներգիայով լի և, ամենակարևորը, վստահելի։ Արփինեն զգուշորեն պատմեց իր պատմությունը։ Նա մանրամասն նկարագրեց, թե ինչպես իր որդին ծնվել էր ճիչով, ինչպես նրան ասել էին, որ երեխան մահացել է, բայց այն, ինչ ցույց տվեցին, աղջիկ երեխայի մարմին էր։

«Դա իմ տղան չէր»,- վստահ ասաց Արփինեն։ «Միայն ես էի այդ շաբաթ տղա երեխա ունեցել, իսկ այդ հարուստ ընտանիքն իրենց որդուն մեծ շուքով տուն տարավ հենց այն օրը, երբ ես կորցրի իմ երեխային։»

Լրագրողի դեմքն ավելի լուրջ դարձավ, երբ լսեց, որ միջանցքում քույրերը շշնջում էին, թե «մի մեծ գումար» ստանալու են տղա երեխայի համար։ Արփինեի պատմությունը սկսեց հնչել որպես ոչ միայն անձնական ողբերգություն, այլ շատ ավելի մեծ ու կազմակերպված հանցագործության վկայություն։

Լրագրողը խոստացավ ուսումնասիրել դեպքը, բայց խորհուրդ տվեց հավաքել լրացուցիչ ապացույցներ։ Արփինեն, չնայած հարազատների կասկածներին, համարձակ որոշում կայացրեց. նա պետք է ներթափանցեր հիվանդանոց։

Կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, Արփինեն աննկատ մտավ հիվանդանոց։ Լուռ քայլելով միջանցքներով, նա գտավ իր տղայի անձնական գործը, բայց խառնաշփոթ վիճակում թղթերի հետ միասին վերցրեց նաև այլ փաստաթղթեր։ Նա միայն հիվանդանոցից դուրս գալուց հետո սկսեց ուսումնասիրել վերցրածը։

Թղթերի մեջ կային ապշեցնող ապացույցներ՝ պայմանագրեր, ծածկագրված անուններ և նույնիսկ երեխաների վաճառքի կտրոններ։ Դրանցից մեկում նշված էր մի առանձնահատուկ ամսաթիվ, որը համընկնում էր իր տղայի ծննդյան օրվա հետ։

Արփինեն անմիջապես զանգահարեց լրագրողին, և միասին նրանք ուսումնասիրեցին փաստաթղթերը։ Պարզ դարձավ, որ սա միայն մեկ դեպք չէր. այլ մայրեր նույնպես կորցրել էին իրենց երեխաներին նույն հիվանդանոցում՝ նմանատիպ կասկածելի հանգամանքներում։

Մի օր, երբ լրագրողը դեռ ուսումնասիրում էր փաստաթղթերը, Արփինեն սոցիալական ցանցերում պատահաբար տեսավ մի հայտարարություն. աղետալի վիճակում գտնվող երեխային շտապ անհրաժեշտ էր արյան հազվագյուտ խումբ։ Հայտարարությունը զետեղված էր մի ընտանիքի էջում, որը միանգամից ճանաչեց. դրանք այն մարդիկ էին, որոնց մեծ շուքով դուրս էին գրել հիվանդանոցից՝ տղա երեխայի հետ։

Արփինեն չկարողացավ անտեսել զուգադիպությունը։ «Ինչպե՞ս է հնարավոր»,- մտածեց նա, – «Այդ շաբաթ ես էի միակն, որ տղա երեխա էի ունեցել…»։

Հայտարարությունն ավելի ուշադիր կարդալիս, Արփինեն նկատեց մի մանրամասն, որից սիրտը կրկնակի զարկեց. երեխայի ծննդյան օրն ու հիվանդանոցը համընկնում էին իր դեպքի հետ։ Իսկ գույնզգույն լուսանկարների տակ, հիվանդանոցում արված նկարի մեջ, նկատեց մի բան, որը նրա կասկածները վերածեց համոզման. այն սպիտակ ադիալը, որը բերել էր իր որդու համար։

Արփինեն, ստիպելով իրեն հանգիստ մնալ, շտապ հեռախոսազանգ կատարեց լրագրողին։ Նա որոշեց միջոց գտնել, որ դոնոր դառնա այդ երեխայի համար։ «Եթե սխալվեմ, կդադարեմ պայքարել։ Բայց եթե ճիշտ եմ…»։

Արփինեն իր հարազատներին խոստացավ, որ միայն արյուն կտա և կվերադառնա։ Սակայն ներքուստ զգում էր, որ սա իր վերջին հույսն է։

Բժիշկները վերցրին արյունը, իսկ մի քանի օր անց լրագրողի հետ միասին նա սպասում էր ԴՆԹ արդյունքներին։ Այդ րոպեներն անվերջ թվացին։ Հենց որ պատասխանը եկավ, Արփինեն շունչը պահեց՝ տեսնելով միայն մեկ բառ. Համընկնում է։

Նրա որդին է։

Արփինեն անմիջապես կապ հաստատեց իրավապահ մարմինների հետ, իսկ լրագրողը, որը նույնպես ներկա էր, օգտագործեց իր բոլոր հնարավոր կապերը, որպեսզի գործը հանրային դարձնի։ Կարճ ժամանակ անց հիվանդանոցի անձնակազմից մի քանի հոգի ձերբակալվեցին։ Արձանագրվեցին բազմաթիվ դեպքեր, երբ նորածիններ վաճառվել էին մեծ գումարներով։

Արփինեն որդուն առաջին անգամ ամուր գրկեց։ Նրա արցունքները խառնվեցին ուրախության և թախծի հետ. այսքան տառապանքներից հետո նա վերջապես վերստին գտել էր իր երեխային։

Երբ մեկ շաբաթ անց նրան կանչեցին դատարան իր պատմությունը կիսելու, Արփինեն այլևս միայնակ չէր։ Նրա կողքին կանգնած էին այն մայրերը, ովքեր տարիներ շարունակ լռել էին։ Նրանք բոլորը, Արփինեի նման, ցանկանում էին, որ արդարությունն իրականացվի։

Արփինեն այնպես էր գրկել բալիկին ,որ հարյուր հոգով չէին կարող բաժանել։

Մարիամ Սարգսյան. «Վերջին արցախցիները»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք լրագրողական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մարիամ Սարգսյան

 

ՎԵՐՋԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ

«Վերջին արցախցիները» 2023թ․ սեպտեմբերի 19-27 ծնված երեխաների մասին է։ Մեր դառն իրականության, որտեղ մայրերը հրթիռակոծությունների տակ էին ծննդաբերում, բժիշկները կիսում էին վերջին ցավազրկիչ դեղաչափը, որպեսզի կարողանան կյանքեր փրկել։

Ֆիլմն ամբողջությամբ՝ ստորև.

https://www.youtube.com/watch?v=VoG8WJ_QpUI&t=28s

Նարե Գնունի. «Սեփական երեխան՝ ծնողների կողմից թրաֆիքինգի զո՞h. պատկան մարմինները թքած ունեն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք լրագրողական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Նարե Գնունի

 

ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈ՞Հ. ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԹՔԱԾ ՈւՆԵՆ

«Բարի մարդկանց եմ դիմում։ Բալիկս ծանր հիվանդ է․ ո՛չ խոսում է, ո՛չ հասկանում, ո՛չ՝ նստում։ Հատուկ սնունդով է սնվում՝ կաշաներ, կաթ։ Խնդրում եմ՝ եթե հնարավորություն ունեք, մի փոքր՝ ձեր հնարավորության չափով օգնեք՝ գնեմ իր համար նախատեսված սնունդն ու կաշաները»։ Այս բովանդակությամբ գրառում՝ կից մոտ 3 տարեկան երեխայի լուսանկար կարող ենք տեսնել ամեն օր՝ ֆեյսբուքյան տարբեր էջերում։

Նյութն ամբողջությամբ՝ ստորև.

https://mediahub.am/post/62126e0db4e8eb2e

Մանուշակ Մելքոնյան. «Քանի գինեկոլոգիական բռնությունը կոծկում ենք, խնդիրը երբեք չի լուծվի․ ծննդկանների պատմությունները»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք լրագրողական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մանուշակ Մելքոնյան

 

ՔԱՆԻ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅՈւՆԸ ԿՈԾԿՈւՄ ԵՆՔ, ԽՆԴԻՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼՈւԾՎԻ․ ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐԸ

 

Մենք համապատասխան հետազոտություն ենք արել և պարզել, որ երեխան թթվածնային քաղցի պատճառով ստացել է ուղեղի լուրջ վնասվածք: Մասնագետները նշում են, որ երեխան բուժում չունի, նրան սպառնում է հաշմանդամություն, չի կարող քայլել, նստել և խոսել։

Նյութն ամբողջությամբ՝ ստորև.

https://oragir.news/hy/material/2024/12/07/138380

 

Մարիաննա Փայտյան. «Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք լրագրողական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Մարիաննա Փայտյան

 

ԻՆՉՈւ՞ ԵՆ ԿԱՆԱՅՔ ՏԱՆԸ ԾՆՆԴԱԲԵՐՈւՄ. ԵՐԵՎՈւՅԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Ու ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Երրորդ հղիության մասին Վարդան իմացավ 40 տարեկանում։ Հստակ որոշում ունեին՝ այս անգամ հնարավորինս բնական ծննդաբերություն ունենալ՝ նվազագույնին հասցված բժշկական միջամտությամբ։ Այն ժամանակ ո՛չ Վարդայի, ո՛չ էլ Արշակի մտքով չէր անցնում, որ իրենց պատկերացրածից առավել բնական ծննդաբերություն է լինելու՝ տանը։

Նյութն ամբողջությամբ՝ ստորև.

https://arm.sputniknews.ru/20241130/inchu-en-kanajq-tany-tsnndaberum-erevujti-hvogebanakan-u-iravakan-kvoghmery-83197459.html

 

 

Արփինե Սաղեյան․ «Մանկաբարձական բռնություն»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Արփինե Սաղեյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅՈւն

(հետազոտական-ստեղծագործական աշխատանք)

     Ողջույն, ես Արփինեն եմ: Քանի որ ստեղծագործական աշխատանք եմ ներկայացնում, որում պարտադրված չեն հստակ չափանիշներ, որոշել եմ մի փոքր պատմել իմ միջավայրի մասին, որպեսզի ընթերցողին հասկանալի լինի այն տեսանկյունը, որից ներկայացնում եմ թեման:

Ես ծնվել եմ  տիպիկ հետխորհրդային հայկական մի գյուղում, որտեղ կինը միշտ մեղավոր է եղել, տղամարդն՝ անմեղ, կինը ձայնազուրկ է եղել, տղամարդը՝ խոսքի իրավունք ունեցել, կինը տանն է մնացել, զբաղվել երեխաներով ու կենցաղային գործերով, «ամբողջ օրը պարապ-սարապ է եղել էլի», իսկ տղամարդն աշխատել է, «տուն պահել, բոլորին կերակրել, ընտանիքի հոգսը քաշել»: Սեռերի միջև հսկայական խտրականությանը գումարվել է նաև տարիքային խտրականությունը, երբ երիտասարդներն իրավունք չեն ունեցել բանակցել, բանավիճել, երբեմն անգամ պարզապես հաղորդակցվել տարիքով մեծերի հետ, իրենց հետ կապված բոլոր հարցերը լուծվել են տան ավագների կողմից, իրենք ունեցել են պարտականությունների մեծ ցանկ՝ զրկված լինելով տարրական իրավունքներից: Դե եկեք մի հատ էլ այս ամենին գումարենք երկու սեռերի ու տարիքային բոլոր խմբերի մոտ դրսևորվող տվյալ ժամանակաշրջանին բնորոշ անգրագիտությունը (խոսքը հայ գրականությունից կամ աշխարհագրությունից գիտելիքների մասին չէ) ․․․

Կարծում եմ արդեն բոլորիս մտքում հայտնվեց այն դեռատի կանանց կերպարը, որոնք գնում էին ծննդաբերելու (կամ էլ տանն էին ծննդաբերում)։ Նրանց տարիքը երբեմն չի գերազանգել 16 տարեկանը։ Սեռական կրթություն ու ծնողավարության մասին գիտելիքներ, բնականաբար, չեն ունեցել։ Եղել են ճնշված, վախեցած, անինքնավստահ․․․ Չի եղել համացանց, որ նախորոք իմանային, թե ինչ է իրենց սպասվում, ինչին պատրաստ լինել, ինչից զգուշանալ, որ դեպքում փոխել բժշկին և այլն, և այլն։ Երեխաները ծնվել են ինչպես պատահի, վատ կահավորված բուժ․ հաստատություններում, թերուս կամ ուսյալ, սակայն մեծամասամբ կոպիտ, իրենց լիազորությունները չարաշահող, հղիի ու ծննդկանի, ինչպես նաև նրանց հարազատների իրենցից կախված լինելու և իրավիճակի տերը լինելու հանգամանքներից ֆինանսապես օգտվող բժիշկների օգնությամբ։ Այս կանանցից ծնված երեխաներն ենք մենք, ովքեր ստացել են նրանց դաստիարակությունը, լսել ծննդաբերության նրանց օրինակները, խղճացել նրանց, մեզ ենթագիտակցորեն տրամադրել նման ծննդաբերության

Հարկ է արդարացիորեն նշել, որ նման բռնությունները եղել են ոչ միայն մեր երկրում։ Համաձայն բազմաթիվ հետազոտությունների, բռնության այս ձևերն անպակաս են եղել բոլոր բնակեցված մայրցամաքներից։ Դրանք պայմանավորված են եղել ռասսայական, կրոնական, էթնիկ, սոցիալական ու շատ այլ հանգամանքներով։ Օրինակ սևամորթ կանայք, առաջին զավակներին ծննդաբերելուց հետո, եվրոպացի բժիշկների կողմից ենթարկվել են արգանդափողերի կապման միջամտության, որ այլևս երեխաներ չունենան։ Նույնն իրականացվել է թուրք բժիշկների կողմից հայ կանանց հանդեպ։ Հարավամերիկյան երկրներում ծննդաբերությունից հետո կանանց հեշտոցին լրացուցիչ կար է դրվել՝ ամուսինների համար լավ սեռական կյանք ապահեվելու նպատակով։ Այդ կարը բազմաթիվ տհաճություններ է պատճառել կանան։ Օրինակները բազմաթիվ են, ու դեռ մենք խոսում ենք 20-րդ դարի քաղաքակիրթ ազգերի մասին։ Եվ պատկերացնելն անգամ, թե ավելի վաղ ժամանակներում ու նստակեցության չանցած մարդկանց մոտ իրավիճակն ինչպիսին է եղել, սարսափեցնող է։ Զարգացած երկրներում ապրելը ևս կանանց չի փրկում բռնությունից։ Հետազոտությունների համաձայն Իտալիայում կանանց 20%-ը ենթարկվում է մանկաբարձական բռնության։ Իսկ պատերազմող այնպիսի բնակավայրերում, ինրպիսին է Գազան, կանանց մոտ 300%-ով աճել է վիժումների քանակը։ Նրանց սպասարկում են մեկանգամյա օգտագործման համար նախատեսված այնպիսի պարագաներով, որոնք արդեն օգտագործված են։ Այս կանայք ենթարկվում են կեսարյան հատման առանց ցավազրկման և այլն։ Իսկ ահա Հարավային Աֆրիկայում այնքան սովորական բան է կանաննց ծեծելը ծննդաբերության ժամանակ հատակը արյունով կեղտոտելու համար, որ այս մասին խոսելիս բուժ․ անձնակազմն անգամ չի հասկանում ինչ խնդիր կա դրանում։

Վերը նկարագրած մտքերում խոսում ենք կնոջ իրավունքների ոտնահարման մասին, որն այս համատեքստում անուն ունի՝ մանկաբարձական բռնությունԱյն, ինչպես հասկացանք, միշտ ուղեկցել, ու ցավոք ուղեկցում է մարդկությանը, սակայն միայն վերջին տասնամյակներին է ստացել պաշտոնական մեկնաբանություն ու սահմանում առողջապահական համակարգի միջազգացին կազմակերպությունների կողմից։ Բռնության այս ձևը կանխարգելելու համար այն սահմանված է նաև մի շարք երկրների օրենսդրական ակտերում, որոնցից առաջինը եղել է Վենեսուելան։ Սահմանումները շատ տարբեր են։ Մասնավորապես Առողջության համաշխարհային կազմակերպություններում այն ներկայացվում է որպես անհարգալից կամ վնասող վերաբերմունք բուժ․ հաստատություններում ծննդաբերող կանանց հանդեպ։ Այն արգելում է ֆիզիկական կամ խոսքային բռնությունը, նվաստացումները, հարկադրված կամ բուժառուի հետ չհամաձայնեցված բժշկական միջամտությունները, գաղտնիության բացակայությունը, ցավազրկող դեղեր տալուց հրաժարվելը, գումար չունենալու պատճառով առողջապահական հաստատություններ ընդունելուց հրաժարվելը և այլն։

ՄԱԿ-ի հատուկ զեկույցում ամփոփված են մի շարք մանկաբարձական չարաշահումներ, ներառյալ էպիզիտոմիայի (հեշտոցից անուս կտրվածքներ), կեսարյան հատումների կամ սիմֆիզիոմետրիայի (կոնքի վիրաբուժական լայնացում) ու ոչ ապացուցողական բժշկական պրոցեդուրաներից Քրիստելլերի գործողության (ծննդաբերության ընթացքում որովայնի սեղմում) իրականացումը։

Համաձայն ՀՀ վերարտադրողական համակարգում աշխատող բազմաթիվ մասնագետների ու կազմակերպությունների կեսարյան հատումների քանակով մենք վաղուց անցել ենք սահմանված նորմայի շեմը (10-15%): Երևանյան մեծ 4 ծննդատներում թիվը մետենում է 50%-ի այն դեպքում, երբ 90-ականներին ՀՀ-ում կեսարյան հատմամբ ծննդաբերել է կանանց մոտ 3%-ը։ Բնականաբար կանայք չեն ենթարկվել այնպիսի էվոլյուցիայի, որ կորցնեն իրենց վերարտադրողական հնարավորությունները, օրինակ կոնքի նորմալ չափը, չնայած դրան նպաստած բազմաթիվ գործենների ավելացման (անորակ սնունդ, նստակյաց կյանք, ճառագայթում)։ Այսինքն կանանց մեծ մասը կարող է բնական ճանապարհով ծննդաբերել, ուրեմն ո՞րն է պատճառը կեսարյան հատման ընտրության, ինչու՞ են կատարվում անհարկի շեքահատումներ ու որովայնի սեղմումներ, պտղապարկի մեխանիկական վնասումներ։ Քննարկենք հերթով․

  • Բժշկական գործոնԻր կյանքից մեկ տասնամյակ և ավելի վճարովի համակարգում բժշկական կրթություն ստացած բժիշկը վերջապես ընդունվել է աշխատանքի, սիրում է իր գործը, չի ցանկանում որևէ մեկին վնասել, բայց նաև ուզում է հետ բերել իր ծախսած գումարները, ու մեծ հաշվով «որևէ վատություն ոչ մեկին չի անում»։ Կինը ողջ է, երեխան նույնպես։ Ինքն էլ ավելի շատ գումար է ստացել, քան կստանար բնական ծննդաբերության պարագայում։
  • Բժշկական գործոնԲժիշկն իր հերթափոխում է, որի ավարտին մնացել է 4 ժամ։ Հիվանդանոց ծննդաբերական ցավերով ու կծկումներով հղիի են ընդունում։ Բժիշկը բացում է ստուգում, մի քանի ժամ չի ծնվի ամենայն հավանականությամբ։ Պետք է մի բան անել, քանի հերթափոխը չի ավարտվել։ Հղիին խնդրում են բարձրանալ մանկաբարձական սեղանին, լեզվի տակ մի դեղ են դնում (օքսիտոցին պարունակող), ծակում պտղապարկն ու սկսվում է ծննդաբերությունը։ Բայց համառ փոքրիկը չի ծնվում որ չի ծնվում, մի «փոքրիկ» կտրվածք և վերջ։ Մայրիկը լսում է բալիկի լացի ճիչը։ Ամեն ինչ լավ է։ Հրաշալի ծննդաբերություն էր։ Ողջ է մայրիկը, ողջ է բալիկը։
  • Սոցիալ-իրավական գործոնԲժիշկն, ով աշխատում է հանրապետության հեռավոր ծննդատներից մեկում, մոտենում է հղիի, ով ցանկանում է բնական ճանապարհով ծնդաբերել։ Բժիշկը չի ուզում նրան դրդել կեսարյան հատման գնալ, սակայն տեսնում է, որ կնոջ կոնքը փոքր է, իսկ պտուղը՝ խոշոր։ Բացի այդ էլ կան առողջական այլ խնդիրներ՝ սրտանոթային համակարգի, 5 զարկերակային ճնշման։ Կինն էլ գտնվում է ռիսկային խմբում, քանի որ 40 անց տարիքում է։ Բժիշկը, գնահատելիով տվյալ հիվանդանոցի համապատասխան սարքավորումներով ապահովվածությունն ու հեռավորությունը մայրաքաղաքից առաջարկում է կատարել կեսարյան հատում, քանի որ որևէ խնդրի դեպքում մեղավորն ինքն է լինելու ու մնալու է օրենքի առաջ մենակ։
  • Սոցիալական գործոնՀղին, ով ապահովված ընտանիքից է ընդունվում է ծննդաբերության։ Նրան առաջարկվում են բազմաթիվ վճարովի պրոցեդուրաներ ու միջամտություններ, որոնց արդյունավետությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված չէր։ Նա մտադիր էլ չէր էպիդուրալ ցավազրկման գնալ, բայց լսում է․ «Ձեզ չի սազում գումարի համար այդքան ցավերի միջով անցնել»։

  • Հոգեբանական գործոնԿինը, ով չի ստացել սեռական դաստիարակություն տանը, դպրոցում և չունի գիտահեն տեղեկատվություն հղիության ու ծննդաբերության ընթացքի մասին, մի քանի աղբյուրից, ֆիլմերից, կամ կանանցից ստանում է տեղեկատվություն, որ ծննդաբերությունն ահավոր է, բարդ է, չկան դրական ելքեր։ Վախեցած կինը կամ գնում է կեսարյան հատման, կամ էլ բնական ծննդաբերության ժամանակ այնպիսի խուճապային վարք է դրսևորում, որ առավելագույնս խանգարում է բժիշկներին։ Նրանք էլ չունեն իրավիճակից դուրս գալու գրագետ հոգեբանական զինանոց։ Ուստի դիմում են ավանդական մեթոդների՝ վախեցնել, ամաչեցնել, գոռալ, քաշքշել, ապտակել և այլն։
  • Հոգեբանական գործոնՆյութի առաջին հատվածում ներկայացված կնոջ կերպարով կանայք, ովքեր սովոր են տարաբնույթ բռնությունների, հոժարակամ ընդունում են բռնությունների մանկաբարձական «փաթեթը» ևս, որն ի տարբերություն մնացածի, ժամանակավոր է։ Նրանք չեն բողոքում, չեն դիմադրում, մի բան էլ իրենք են իրենց համարում մեղավոր ու «թելում բժիշկների ասեղը»։ Ծննդաբերության ժամանակ առաջացած որևէ խնդրի դեպքում նրանք պատասխան են տալիս նաև իրենց ընտանիքների առաջ, որոնք չեն աջակցում իրենց։
  • Էթնիկ, լեզվական գործոններԵզդի կինը, ով վատ է խոսում հայերեն, չգիտի ռուսերեն կամ անգլերեն, գնում է ծննդաբերության ու չի հասկանում բժիշկներին, նրանք էլ կնոջը լավ չեն հասկանում։ Բնական ծննդաբերության գնալը ռիսկային է, քանի որ ընթացքում կինը կարող է չկատարել հրահանգներն ու խնդիրներ առաջացնել իր ու բժիշկների համար, ուստի կատարվում է կեսարյան հատում։

Վերոնշյալ գործոններում և բերված օրինակներում կարող ենք հասկանալ, որ չկան բացահայտ մեղավոր, կամ անմեղ կողմեր։ Երևույթն առկա է, քանի որ առողջապահական (և ոչ միայն) ամեն մի կառույց, կազմակերպություն ինչ որ մի տեղ, դիտավորյալ կամ առանց դիտավորության մտադրության թերացել է։

Քննարկելով կեսարյան հատումների աճող թիվը, այնուամենայնիվ չենք կարող չնշել, որ մի քանի տասնամյակ առաջ ռիսկային խմբի ավելի քիչ թվով կանայք էին «համարձակվում» հղիանալ։ Երեսունից ավել տարիք ունեցեղ կանայք սովորաբար իրենց վերարտադրողական գործառույթն համարում էին ավարտված, իսկ մեր օրերում շատ են 40 անց կանայք (պատերազմի հետևանքով զավակ կորցրած ծնողներին փառք ու պատիվ), ովքեր կայացնում են երեխա ունենալու որոշում։ Հիվանդությունների ու առողջական խնդիրների առկայության հանգամանքը, որոնցից բարդագույնն է եղել փոխպատվաստված օրգան ունենալը, տարիներ առաջ կխանգարեին կանանց մայրանալ, իսկ մեր օրերում նրանք զավակներ են ունենում իրենց ու մեզ համար, մեր երկրի համար։ Բնականաբար նրանցից շատերի համար բնական ծննդաբերությունն անհնար կլիներ, ուստի կամ պետք է երեխա ունենան կեսարյան հատմամբ, կամ չունենան։ Դե եկեք պահենք բնական ծննդաբերությունների ու կեսարյան հատումների թիվը նորմայի սահմաններում ու արգելենք այս կանանց երեխաներ ունենալ։

Միևնույն ժամանակ կեսարյան հատումների թվաքանակի աճի մասին խոսելիս չենք նշում, թե քանի կին է տասնամյակներ առաջ մահացել այս եղանակով չծննդաբերելու պատճառով։ Եթե կինը ծնվել էր նեղ կոնքերով, կամ պտուղն արգանդում շատ էր մեծացել, ուրեմն դատապարտված էր մահվան, կամ խեղված երեխա ունենալու։ Բնության տեսանկյունից այս երևույթը կկոչենք սելեկցիա, բայց մեր օրերում չարժի կորցնել կնոջն ու երեխային նեղ կոնքերի պատճառով։

Հատված Շանթ Կարապետյանի (SHAKART) «Մամա» կտավից

Վերոնշյալը խնդրում ենք չհամարել որպես արդարացում անհարկի կեսարյան հատումների, բայց սրանք հանգամանքներ են, որոնք չենք կարող հաշվի չառնել։

Հայաստանում բռնություն բառը ծայրահեղ դեպերի հետ է ասոցացվում, ինչպես օրինակ ծեծ ու ջարդ, ստորացում և այլն։ Սակայն բռնությունների մեծ մասը որոնք սահմանված են ԱՀԿ-ում, շատ անմեղ են։ Դրանցում չկան դիտավորյալ, բացահայտ կան ուղակի դաժանություններ։ Դրանք առաջանում են ծննդատան առաջարկած ծառայություններում առկա կառուցվածքային խնդիրներից։ Օրինակ վերելակի բացակայություն, վատ կահավորված ծնարաններ կամ նախածնարաններ և այլն։ Մանկաբարձական բռնության երեք հիմնական տեսակ են առանձնացվում՝

  • ՖիզիկականԱյն դեպքերն են, երբ կատարվում են անհարկի կեսարյան հատումներ, պտղաթաղանթի վնասումներ, որովայնի սեղմումներ և այլն։
  • ՀոգեբանականԿինը ճնշող, վիրավորող, արհամարող կամ վախեցնող վերաբերմունքի է ենթարկվում։
  • ՖինանսականԵրբ բուժանձնակազմը չի մատուցում կնոջն անհրաժեշտ բժշկական ծառայությունները նրա անվճարունակ լինելու պատճառով։

Ընդունելի է նաև հետևյալ դասակարգումը՝

  • Բռնություն հղիության ընթացքում,
  • Բռնություն ծննդաբերության ընթացքում,
  • Հետծննդաբերական բռնություն։

Եթե բուն ծննդաբերության ժամանակ կատարվող բռնությունը քիչ թե շատ ճանաչված է, ապա հղիության ընթացքում և երեխայի ծնունդից հետո կատարվող բռնություններն ավելի աննկատ են։

Հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում նախատեսվում են մի շարք անվճար հետազոտություններ։ Ցավոք կան նաև կարևոր, բայց վճարովի հետազոտություններ ռիսկային խմբի հղիների համար (ընդհանուր հղիների 40%-ն են կազմում)։ Սակայն մի խումբ հետազոտություններ պարտադրվում են նաև ոչ ռիսկային խմբի հղիներին, հատկապես, երբ նրանք վճարունակ են, իսկ  անվճար համարվող հետազոտությունների համար գումար է գանձվում: Բժիշկը նշում է, թե կոնկրետ որտեղ հետազոտվել ու որ դեղատնից դեղերը գնել։ Անվճար տրամադրվոող դեղորայքի վրա մատնանշված չի լինում ժամկետ, արտադրող երկիր կամ կազմակերպություն։

     Չի պահպանվում գաղտնիությունը:Հերթում սպասող մի քանի հղիներից բժիշկը կարող է կանչել ձայն տալով․ «Շաքարային դիաբետով հղին թող մոտենա»։ Մի քանի հղիների սենյակ են ընդունում միաժամանակ։ Նրանց մեջ բնականաբար ծանոթ կանայք են լինում ու խախտվում է բժշկի հետ անկաշկանդ հաղորդակցվելու, նրանից խորհրդատվություն ստանալու կանանց իրավունքը։

Հետծննդաբերական բռնությունը դրսևորվում է կրծքի կաթով կերակրումը չխրախուսելով։ Երբեմն առաջնածին հղիները չգիտեն ճիշտ կերակրելու տեխնիկան։ Նրանք շատ հաճախ կերակրում են սխալ, որն առաջացնում է պտուկների ճաքեր ու վերքեր, կամ էլ անցնում են արհեստական սնուցման, կարծելով, որ իրենց մոտ «կաթը յուղային չէ», «հորաքույրի նման կաթ չունի»։ Կեսարյան հատումներից հետո լակտացիան ավելի ուշ է կարգավորվում ու անցումն արհեստական կաթնախարնուրդով սնուցման ավելի արագ է լինում։

Երբ հղին առաջնածին չէ, հնարավոր է անուշադրության մատնվի, քանի որ արդեն փորձ ունի։

Կարևոր հանգամանք է նաև փաստաթղթերի ստորագրումն այն ժամանակ, երբ կանայք չեն հասցնում կարդալ ու հասկանալ դրանց բովանդակությունը։ Ու նրանց կողմից արված ստորագրություններն ամենևին էլ հիմք չեն վստահ լինելու նրանց հետ կատարվող բժշկական ընթացակարգերին վերջիններիս տեղեկացվածության ու համաձայն լինելու մեջ։

Իսկ այս ամենի ֆինանսական վերջաբանը, կարծում եմ բոլորիս հայտնի է։ Երախային դուրս գրելուց առաջ «մաղարիչներ», «վերաբերմունք» պահանջելը։ Այլ հարց է, երբ ընտանիքն ինքը ցանկանա ինչ որ կերպ շնորհակալ լինել։

Այս աշխատանքը չէր լինի հիմնավորված, եթե նախապես զրուցած չլինեինք բազմաթիվ կանանց հետ։ Նրանց խնդրել ենք պատմել հղիությունից, ծննդաբերության ընթացքից ու հետծննդյան խնամքից։ Այս պատմություններից քաղել ենք այն տեղեկատվությունը, որը հետաքրքիր է մեզ և մեր ընթերցողին, ծննդօգնության ոլորտում բարեփոխումներ կատարելու ցանկություն, լիազորություն ու պարտավորվածություն ունեցող ցանկացած անձի և/կամ կազմակերպության։ Պատմությունները ներկայացնելը չի հետապնդում որևէ բուժ․ հաստատության թիրախավորելու, քավության նոխազ դարձնելու նպատակ։ Միևնույն ժամանակ կանանց գաղտնիությունը պաշտպանելու նպատակով նրանց անունները ևս փոխված են։ Պետք է արդարացիորեն նշենք, որ ունեցել ենք բազմաթիվ հերոսներ, ովքեր հիմնականում շատ գոհ են եղել բժիշկների ու հիվանդանոցների սպասարկումից, իսկ բռնության ինչ-ինչ դետալներ չեն էլ նկատել անգամ։ Հակասություն ստեղծելու համար դրական օրինակները ևս կներկայացնենք։

Պատմություն 1Հասմիկը ծննդաբերում էր երկրորդ անգամ մարզային հիվանդանոցում։ Նրա հետ միաժամանակ ծննդաբերում էր հիվանդանոցի գինեկոլոգներից մեկը։ Բժշկական ամբողջ անձնակազմը մենակ է թողել Հասմիկին մաքրուհու հետ ու մոտեցել մյուս կնոջը, ով սոցիալապես ավելի ապահովված է, իրենց մտերիմն է։ Կինը խնդրել է մոտենալ իրեն, սակայն լսել է կոպիտ պատասխաններ, որ ինքը դեռ չի ծննդաբերում, մի քիչ համբերի և այլն։ Այս դեպքը տեղի է ունեցել 2000-ականներին։

Պատմություն 2Աննան մարզից էր, գրանցված էր մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում։ Անալիզների համար ստիպված էր սոված գնալ։ Ժամը 14։00-ն էր, դեռ նրա հերթը չէր հասել։ Անընդհատ կանչում էին բժշկի ծանոթ-բարեկամներին, կամ ավելի համառ ու համարձակ կեցվածք ունեցողներն էին անհերթ մտնում։

Հերթերի խախտումներից դժգոհ էին շատ կանայք։

Պատմություն 3Մարին 28 տարեկան էր, 9 տարի չէր կարողացել երեխա ունենալ, սակայն առողջական լուրջ խնդիրներ չուներ։ Նրան պարտադրվեց կեսարյան հատում առանց որևէ լուրջ հիմնավորման․ «Այսպես ավելի ապահով է»։ Վերջում նրա ընտանիքին առաջարկեցին, բայց չպարտադրեցին տալ 100,000 դրամ կեսարյան հատում կատարող բժկին ու ևս 60,000 դրամ բուժանձնակազմին։

Ի հակասություն սրա, շատ կանանցից ընդհանրապես գումար չեն վերցրել անգամ իրենց առաջարկելու պարագայում։

Պատմություն 4Կարինեն մտնում է կանանց կոնսուլտացիայի սենյակ, որը բացի իր հղիությունը վարող գինեկոլոգից ևս երկու հոգու աշխատասենյակ է։ Նա ուզում էր հարցնել իր անալիզնելի պատասխանների մասին, երբ բժիշկը ներս հրավիրեց ևս երկու հղիի։ Այս կանանցից մեկի ճնշումն էին չափում, մյուսի բալիկի սրտի աշխատանքն էին ստուգում միաժամանակ։ Կարինեն ամաչեց իրեն հուզող հարցը տալ, քանի որ ծանոթ էր հղիներից մեկին։ Բացի այդ էլ նա լսել էր, թե ինչպես են բուժ․ հաստատության աշխատակիցները քննարկում սեռավարակով կնոջ դեպքը առանց անգամ անուն ազգանունը թաքցնելու։

Ի հակասություն դրա հարցազրույցների մասնակից շատ կանայք ասեցին, որ բժշկի հետ սենյակում մենակ են եղել։

Պատմություն 5Էմման կանանց կոնսուլտացիայի սենյակում իրեն վատ է զգում, քանի որ այնտեղ նրբերշիկ ու կարտոշկա էին խաշում։ Արդեն սրտխառնոցով կինը պետք է արյան անալիզ հանձներ, որի ժամանակ իրեն վատ է զգում։ Խնդրում է ասել, թե որտեղ կարող է փսխել, նրան մի փոքրիկ աման են տալիս։ Հատակը կեղտոտվում է։ Մաքրուհին այնպիսի վիրավորական, անհարգալից կերպով է մաքրում, որ կինը խնդրում է թույլ տալ իրեն մաքրել։ Մաքրուհին ասում է․ «Հա բա ոնց, մաքրես, որ հետո էլ գնաս բողոքես, գործից տաս հանել, գոհ եմ, ես կմաքրեմ»։ Մաքրուհիների վերաբերմունքից ճնշված կանայք շատ էին։ Նրանք ավելի կոպիտ են եղել, քան հիվանդանոցի որևէ այլ աշխատակից։ Կանանցից մեկը նույնիսկ նշեց․ «Ոնց որ ինքը լիներ հիվանդանոցի տնօրենը, ասում էր մաքրել եմ հատակը, սենյակում մնա, մինչև չորանա, այն դեպքում, երբ ինձ կանչել էին կարերս մշակելու»։

Հակառակ սրա, մի շարք կանայք անչափ շնորհակալ էին իրենց հանդիպած մաքրուհիներից։ Նրանք օգնել էին սնվելու,հագուստ փոխելու և այլ հարցերում։ Լալան պատմեց, որ ծննդաբերությունից հետո չէր հասցրել սան․ հնագույց մտնել ու միզել էր հատակին։ Մաքրուհուց միջոցներ էր խնդրել մաքրելու համար, սակայն վերջինս բարյացակամորեն մերժել որ, ասելով, որ դա իր գործն է։ Կինը զարմացել էր, քանի որ գլխում ունեցել էր մաքրուհու միայն մի կերպար՝ կոպիտ, անկիրթ, կռվարար։

Պատմություն 6Արմինեն 6 շաբաթական հղի էր։ Նրան խնդրում են բժշկին սպասել կանանց կոնսուլտացիայի սենյակում։ Մի փոքր ուշացումով գալիս է բժիշկը մեկ այլ կնոջ հետ, ով ևս 6 շաբաթական հղի էր ու ուզում էր արհեստական ընդհատում անել։ Կինն այնքան է ազդվում այդ միջամտությունը մանրամասն պլանավորող ու քննարկող բժշկի ու բուժառուի զրույցներից, որ ուշաթափվում է։

Պատմություն 7Անահիտի ծննդաբերությունն արդեն սկսվել էր։ Նրան շատ լավ էին վերաբերվում։ Առաջարկում են բացում ստուգել ու այդ ժամանակ պատռում են պտղաթաղանթը։ Ապա կաթիլային ներարկումներ են միացնում։ Նա հարցնում է, թե ինչի համար են դրանք։ Պատասխանում են․ «Քեզ օգնում ենք հեշտ ու արագ ծննդաբերել»։ Կինը նշում է, որ առաջին ծննդաբերության ժամանակ նման միջամտություններ չեն արել, պատասխանը հնչում է․ «Հնարավոր չէ, երևի դու չես հիշում, մենք բոլորին էլ միացնում ենք»։ Միաժամանակ հիվանդանոցի օրդինատորներից մեկն իր հետազոտության համար անհրաժեշտ հարցաթերթիկներն է լրացնում՝ կնոջը 20-ից ավել հարցեր տալով։

Շատ կանայք անգամ չեն հասկանում, որ կարելի է լավ վերաբերվել, բայց միևնույն ժամանակ մանկաբարձական բռնություն իրականացնել իրենց հանդեպ։

Պատմություն 8Էսթերը ծննդաբերում էր առաջին անգամ, բացումը քիչ էր։ Բժիշկը վրդոհված ասում էր, որ հերթափոխը շուտով կավարտվի։ Քիչ անց նա մոտենում է կնոջն ու շեքահատում անում։ Երախան ծնվում է, իսկ կարերը մի քանի ամիս չեն լավանում։ Ճիշտ հակառակը պատմեց Սուսաննան, նշելով, որ 50 րոպեից ավել բժշկական անձնակազմը պայքարեց, որ առանց անգամ մեկ կարի երեխան ծնվի, և այդպես էլ եղավ։

Պատմություն 9Վարդուհին նախածնարանում էր, ցավերի ամենաուժեղ հատվածին էր հասել։ Չէր ցանկանում հատուկ գոռալ, բայց անձայն էլ չէր կարողանում մնալ։ Հերթական «Ցավու՜մ է» բացականչության ժամանակ լսում է հետևյալ պատասխանը․ «Հաա, իսկ էն ժամանակ, որ մարդուդ ծոցն էիր մտնում չէ՞ր ցավում, էն ժամանակ լավ էր, հիմա չէ՞»։

Պատմություն 10«Հենակներով քայլող երիտասարդ կինը մոտենում էր սոնոգրաֆիայի։ Հղիությունը 20-25 շաբաթական կլիներ» — պատմում է Գայանեն, «Սենյակ մտավ թե չէ հերթում սպասող կանանց հերթապահ քույրն ասաց․ «Մեկը լինի սրան պահի, տեսնես ովա՞ գժվել էս վիճակում հարս տարել քիչ է մի հատ էլ երեխա է ունենում»»։

Բերված օրինակները չնչին մասն են, որ հնարավոր է իմանալ ու ներկայացնել։ Դրանց ծավան ու խորությունն անհամեմատ ավելի մեծ է։

 

Ամփոփում

 Աշխատանքում ներկայացրեցինք մանկաբարձական բռնության էությունը, հասկացանք, որ այն միշտ ուղեկցել է մարդկությանը և ցավոք, արդիական խնդիր է նաև մեր օրերում։ Այն բնորոշ է թե՛ հետամնաց քաղաքակրթություններին, թե՛ զարգացող ու զարգացած պետություններին։ Ուստի չպետք է կարծել, որ վիճակը մեզ  մոտ սարսափելի է, որ մեր առողջապահական համակարգը չի կատարում իր առջև դրված խնդիրները։ Ոչ՛։ Մեր բժիշկների մեծագույն մասը պրոֆեսիոնալներ են իրենց ոլորտներում, նրանք կատարում են ֆիզիկական ու հոգևոր ծանր աշխատանք, որին համապատասխան չեն վարձատրվում։ Նրանք հեշտությամբ կարող են գնալ արտասահմանում կատարել նույն աշխատանքն ու ստանալ 10 անգամ ավել ֆինանսական հատուցում։ Ուրեմն կատարվող ամեն քայլ կամ փոփոխություն պետք է լինի նաև ի պաշտպանություն բժշկի ու բուժ․ աշխատողի։

Քանի որ բոլոր խնդիրների լուծման ամենամեծ հնարարավորություններն ունի պետությունը, եկեք քննարկումը սկսենք նրանից։ Պետությունն իր վարած ֆինանսավարկային քաղաքականությամբ ամեն տարի առաջնահերթություններ է որոշում ու պետական բյուջեն բաշխում ըստ դրանց։ Բոլորիս համար հասկանալի է, որ մեր երկիրն ունի պետական անվտանգության խնդիր։ Ու կանգնել ու պահանջել ֆինանսական մեծ ներդրումներ մանկաբարձական բռնությունը վերացնելու համար անիրատեսական է։ Պետությունն արդեն վերարտադրողականությունը խրախուսող շատ միջոցառումներ է ֆինանսավորում։ Բոլորի համար էլ պարզ է, որ բժիշկները պետք է լավ վարձատրվեն, ուստի ընդունենք, որ այս պահին չկան լրացուցիչ հնարավորություններ աշխատավարձերի շոշափելի բարձրացման համար։

Սակայն կատարված քննարկումից պարզ դարձավ, որ ոչ բոլոր խնդիրների հիմքում է ընկած գումարի գործոնը։

Այսպիսով, առկա է խնդիր, որը մատնանշեցինք։ Սակայն ազնիվ չի լինի դրանով սահմանափակվել։ Մենք պարտավոր ենք նաև նշել այն ուղիները, որոնք կտանեն դեպի խնդրի մեղմացում։ Եկեք առկա մի շարք հնարավորություններին անդրադառնանք․

  • Մայրության դպրոցներՈւրախությամբ պետք է նշենք, որ շատ ծննդատներին կից սկսել են գործել մայրության դպրոցներ, որոնք նպատակ ունեն կրթելու կանանց, նրանց պատրաստելու հղիությանը, ծննդաբերությանն ու կրծքով կերակրմանը։ Այս հանդիպումներին մասնակցում են նաև հայրիկները, ինչը հատկապես մեր երկրի համար, որտեղ տղամարդը երեխայի հետ կապված հարցերից միայն նրա բեղմնավորմանն ու առաջացած ծախսերի ֆինանսավորմանն է մասնակցում, հեղափոխական երևույթ է։ Սակայն այս դասընթացների ժամանակ, ինչքանով գոնե մեզ է հայտնի, չեն անդրադառնում մանկաբարձական բռնությանը։ Տրամաբանական էլ չի, որ բժիշկն ասի «գուցե մենք մի քանի ամսից ձեր հանդեպ բռնություն կիրառենք, զգույշ կլինեք»։ Բայց այն կազմակերպությունները, որոնք վճարովի հիմունքներով են իրականացնում այս կուրսերը, կարող են և պարտավոր են իրազեկել խնդրի մասին։
    • Վերապատրաստումներ բժիշկների, բուժանձնակազմի համարՇատ դեպքերում բժիշկը, կամ առավել ևս բուժ․ հաստատության վարչական աշխատակիցները տեղյակ չեն, որ բռնություն են իրականացնում։ Դա նրանց աշխատելաոճն է, նրանք սովոր են առողջապահության քանակական գնահատմանը։ Այսինքն գրանցված ծնունդներ, ծննդկանի մահ, երեխայի մահ։ Իսկ որոկական ցուցանիշներին, այսինքն այդ կանանցից քանիսն են սխալ բժշկական օգնություն ստացել, վիրավորվել, նվաստացել և այլն, ոչ ոք չի արձանագրում։ Ծննդաբերության վատ փորձից հետո կանայք տարիներ շարունակ վախենում են հաջորդ անգամ մայրանալու որոշում կայացնել, ու ոչ մի պետական ծրագիր ավելի ուժեղ չի, քան ծննդաբերությունից վախը։ Այսինքն պետական միջոցները որակի վրա ուղղելը մեր երկրի առաջ ծառացած վերարտադրողական խնդիրներն ավելի խորքային կերպով կարող է լուծել։ Ուստի նպատակահարմար կլինի, եթե թեկուզ օնլայն ձևաչափով կազմակերպվեն իրազեկող դասընթացներ, որոնց կմասնակցեն բուժ․ հաստատությունների բոլոր աշխատակիցները։
    • ԴուլաներՎերջերս հաճախ ենք լսում այս մասնագետների մասին։ Նրանք կանայք են, ովքեր կնոջն աջակցում են հղիության և/կամ ծննդաբերության ժամանակ։ Քանի որ նախապես ծանոթ են ծննդաբերող կնոջը, ուստի վայելում են նրա վստահությունը։ Այս հանգամանքը հեշտացնում է ծննդաբերության ընթացքը, քանի որ բուժ․ անձնակազմն ունենում է լրացուցիչ օգնող ձեռք, կինն իրեն միայնակ չի զգում։ Սակայն դուլաներին պետք է վճարել, իսկ դա պետությունը չի անում, (ու գուցե հարկ էլ չկա անելու)։ Այստեղ էլի առաջ են գալիս սոցիալական անհավասարությամբ պայմանավորված խնդիրները։ Իսկ ովքե՞ր էին դուլաների գործառույթը կատարում մի քանի տասնամյակ առաջ։ Այո՛, կնոջ հարազատները։ Գուցե ներկայումս ևս կարելի է թույլ տալ, որ ադեկվատ որևէ մեկը, ում կինը սիրում ու վստահում է, լինի իր կողքին։
    • Պատրաստակամ ոստիկանական համակարգՄեր երկրում կան շատ դեպքեր ու խնդիրներ, որոնց անդրադառնալը ամոթալի է ոստիկանության ներկայացուցիչների համար։ Օրենք է ընդունվել, որ կենդանիներին չի կարելի խոշտանգել, բայց ոչ մի քաղաքացի չի ձերբակալվել այս հոդվածով։ Նույն խնդիրը կա նաև բռնությունների հետ կապված, մասնավորապես ընտանեկան բռնության։ Եվ եկեք պատկերացնենք, թե ինչ արձագանք կունենա կինը, ով դիմի ոստիկանություն ու հայտնի, որ իր իրավունքները խախտվել են, օրինակ շշի ու ծծակի անհարկի օգտագործման մասով։ Բնականաբար նա ոչ մի արդյունքի չի հասնի, քանի որ անգամ ծանր դեպքերը, երբ ծննդկան կամ երեխա է մահանում, հիմնովին չեն ուսումնասիրվում։ Ուստի հրաշալի կլինի, որ օրենքներն ընդունվելուց հետո նախ վերապատրաստեն ոստիկանության համակարգի ներկայացուցիչներին։
    • Մոնոտոն պետությունՄեր երկիրը, ինչքան էլ ասում ենք կարծրացած ավանդական սկզբունքներով հասարակություն ունի, բայց նաև շատ բաց է նորարարությունների համար։ Մենք փոքր պետություն ունենք, որտեղ հիմնականում հայեր են ապրում։ Այսինքն պետության, կամ առողջապահական ու հասարակության կազմակերպության, կամ իմ ու ընթերցողի ջանքերով մի տասնամյակում կարող է շատ բան փոխվել։ Օրինակ մեր երկրում բացվել է ՄՕՄ կենտրոնը, որի գործառույթը ծծնդօգնության ոլորտի բարելավումն է։ Կետ 33-ն իրականացնում է այս մրցույթը, 2023թ․-ին իրականացվել է «Ծննդօգնությունը Հայաստանում» լայնածավալ հետազոտությունը և այլն։ Օրինակները բազմատիվ են։ Կարևորը հասկանանք, որ խնդիր կա, ու փորձենք լուծել, կծիկի ծայրը գտնված է, ինչպես ասում են, իսկ մնացածը ժամանակի ու անդադար, նվիրված աշխատանքի հարց է։

     

     

    Օգտակար հղումներ

    Միջազգային լրահոս մանկաբարձական բռնության հետ կապված

    https://kvinnatillkvinna.org/2024/05/24/obstetric-violence-in-gaza-a-crisis-affecting-womenshealth/

    https://www.opendemocracy.net/en/5050/how-italian-women-are-organising-againstobstetric-violence/

    https://makemothersmatter.org/systemic-change-a-must-for-ending-obstetric-violence/

     

    «Ծննդօգնությունը Հայաստանում» ծրագիրը

    https://point33.am/wp-content/uploads/2023/02/Maternity-care-in-Armenia-Laws-andRights.pdf

    ՄՕՄ կենտրոնի մասին

    https://www.aravot.am/2024/11/13/1454427/

    Օրենք նորածինների համար նախատեսվող անվճար բժշկական ծառայությունների մասին

    https://www.arlis.am/documentview.aspx?docID=89320

     

    Աշխատանքում ներկայացված պատկերազարդումների հեղինակային իրավունքներն ինձ չեն պատկանում

Շուշան Գրիգորյան. «Փրկված կյանք»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․ Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․ Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Շուշան Գրիգորյան

 

 

ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔ

(պատմվածք-ակնարկ)

2020 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոն էր: Ես պատրաստվում էի հաջորդ առավոտյան. պետք է գնայի հիվանդանոց պլանային կեսարյան հատման: Մտքերս խառն էին. մի կողմից պատերազմն էր հուզում, որը ոչ մի լավ բան չէր խոստանում, մյուս կողմից հիշում էի ամուսնությանս նախորդ 7 տարիների երեխա ունենալու պայքարը: Եվ ահա վերջապես պիտի ծնվի իմ առաջնեկը, իմ անդրանիկ որդին, որին այսքան երկար սպասել եմ, և ինչու՞ հենց պատերազմի օրերին: Այդ 7 տարվա ընթացքում հասցրել էի կրծքագեղձի և արգանդի միոմայի վիրահատություններ տանել, բազմաթիվ ինսեմինացիաներ, անարդյունք արհեստական բեղմնավորում և ամենածանրը՝ հղիություն, որն ընդհատվեց 12 շաբաթականում:

Զգացողություններս այնքան տարբեր էին. երեխա ունենալու երջանկության հետ միախառնվում էին վախի զգացողությունները երեխայի առողջության, պատերազմի դաշտում կռվող տղերքի, երկրի ապագայի… Բայց երեխաս չսպասեց մինչ «պլանավորած» ժամը. գիշերն ամուսինս ինձ հասցրեց հիվանդանոց՝ սկսվող ցավերի պատճառով:

Եվ վերջապես այն ճիչը, որին տարիներով սպասել էի: Արցունքներս անկախ իմ կամքից գլորվում էին, չէի կարողանում նույնիսկ շնչել: Երբևէ ունեցե՞լ եք երջանկության այնպիսի պահեր, երբ շնչել ու խոսել չի ստացվում:

Ես սպասում էի երբ ի վերջո երեխայիս կդնեն կրծքիս, բայց կարծես մանկաբույժը նման մտադրություն չուներ, երբ ծնունդ ընդունող իմ շատ սիրելի բժիշկը դիմեց նրան.

– Երեխային դրեք մամայի կրծքին, չե՞ք տեսնում որքան անհանգիստ է, դուք չգիտեք թե այս երեխան ինչքան սպասված է:
Երեխային բերեցին… Տեր Աստվա՜ծ, միթե՞ կա աշխարհում ավելի մեծ գեղեցկություն, քան նոր ծնված երեխան: Այս աննկարագրելի պահը միայն մայրերը կհասկանան:

Բժիշկս դուրս եկավ վիրահատարանից և միանգամից՝ առանց զգուշացնելու երեխային վերցրին գրկիցս (կարծես հենց նրա դուրս գալուն էին սպասում):

– Ու՞ր եք տանում:

– Աղջի՛կ ջան, երեխային պիտի լողացնենք, կշռենք, հազար գործ կա,- կոպիտ պատասխանեց վառ կարմիր ներկված մազերով մանկաբույժը:

– Ե՞րբ նորից կբերեք ինձ մոտ:

– Մի քանի ժամից:

Մի քանի ժամը ամբողջ գիշեր էր. ես չէի կարողանում քնել, ամեն երևացող բուժքրոջը հարցնում էի, թե երբ ինձ կտանեն հիվանդասենյակ, երբ կտեսնեմ փոքրիկիս, երբ կկերակրեմ, բայց բոլորը նույն պատասխանն էին տալիս. «Ազիզ ջան, քնի՛ր, կտեսնես էլի, չեն փախցնի»: Ես նյարդայնանում էի, մտածում էի մի՞թե այս կանայք երեխա չեն ունեցել, մի՞թե չեն հասկանում ինչու չեմ համբերում:

Դաժան գիշերն ավարտվեց, արդեն 8 ժամ էր անցել ծննդաբերությունից ու ես անհանգստանում էի, թե ինչպես է որդիս, ինչով են կերակրել: Մինչ ծննդաբերելը հստակ որոշել էի, որ երեխայիս միայն կրծքով եմ կերակրելու և ինձ համար այլ տարբերակ ընդունելի չէ:

Վերջապես ինձ տարան հիվանդասենյակ, բայց երեխային բերեցին մի քանի ժամ հետո: Նյարդերս տեղի էին տալիս սպասումից: Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց ես միևնույն է զարմանում էի ինչպես կարելի է այդքան անտարբեր լինել: Ես հասկանում եմ, որ երեխայի ծնունդը մանկաբարձների համար սովորական աշխատանք է, բայց մի՞թե կարելի է այդ աստիճան կորցնել վերաբերմունքը նորաթուխ մայրիկի նկատմամբ (չնայած որ նոր ծննդաբերած մայրիկի նկատմամբ բայրացկամ վերաբերմունքը նույնպես մանկաբարձի աշխատանքն է):

Ծննդաբերությունից 10 ժամ հետո միայն ես կրկին տեսա որդուս: Սկսեցի վանել այն նեգատիվը, որ կար մինչ այդ բուժաշխատողների նկատմամբ, որ անցնեմ որդուս խնամքին: Բայց արի ու տես, որ դժվարը դեռ առջևում էր:

Այցի եկավ նույն կարմրահեր մանկաբույժը, ում մազերի գույնը ու չափից ավելի շպարը արդեն նյարդայնացնող էին:

– Ուրեմն այսպես, երեխային կաթնախառնուրդ պիտի տաս, սկզբում 30մլ:

– Ես երեխային կրծքով եմ ուզում կերակրել, – հանգիստ տոնով պատասխանեցի ես:

– Բացի՛ր կուրծքդ տեսնեմ, – հրամայական տոնով ասաց կարմրահերը,- աղջի՛կ ջան, պտուկ չունես, կաթ էլ չունես:

«Կաթ էլ չունե՞մ, լու՞րջ, իսկ նորմալ չի՞ որ չունեմ, նոր եմ ծննդաբերել, երեխային կրծքիս դնում եմ ծննդաբերությունից 10 ժամ հետո, իհարկե կաթ չի լինի դեռ, կաթն արտադրվում է երեխայի ուտելով»: Ափսոս, որ այն ժամանակ այս թեմայով գիտելիքներս այնպիսին չէին, որ այսպես պատասխանեի և ասացի.

– Ես ամեն ինչ կանեմ, որ կրծքով կերակրեմ:

Մանկաբույժը երևի մտածեց, որ ինձ հետ այլևս չարժե խոսել և դիմեց մայրիկիս:

– Ի՞նչ ասեմ, եթե ուզում է կրծքով կերակրել, թող կերակրի, բայց պիտի կրկնապտուկ օգտագործի, իսկ կաթնախառնուրդ միևնույն է պետք է տաք:

Թղթի վրա գրեց կրկնապտուկի, կաթնախառնուրդի և անգամ կերակրման շշի անվանումները ու հեռացավ: «Եթե ուզում է կրծքով կերակրի, թող կերակրի» և վե՞րջ. խորհուրդներ, օգնություն այդ հարցով ո՞վ պիտի տա: Բացի այդ, ինչպե՞ս չկասկածես, որ բժիշկը զուտ կաթնախառնուրդի վաճառք է ապահովում, որից հավանաբար շահ ունի:

Ավաղ մենք գնեցինք կրկնապտուկը, ես մտածեցի միգուցե իրոք ավելի հեշտ կստացվի կերակրելը, բայց ցավոք սխալվեցի: Հիվանդանոցում անցկացրած մնացած օրերին բոլորից նույն բանն էի լսում. «Կաթ չունես, կաթնախառնուրդ տուր, կաթնախառնուրդով երեխա պահելը հեշտ է…»: Ոչ մի հարգանք մայրիկի որոշումների նկատմամբ: Իհարկե որոշ չափով կաթնախառնուրդ ամեն դեպքում տալիս էի, քանի որ իրոք կար վախ, որ կաթ չունեմ:

Երբ մի քանի օրից տուն վերադարձանք, ինձ մոտ բացի հետծննդաբերական դեպրեսիայից նաև այլ երևույթ կար, որը դեռ չէի հասկանում: Ես գրեթե ամբողջ օրն արտասվում էի, ես էլ չէի հասկանում ինչու, բայց զգում էի, որ երեխայիս հետ ինչ որ բան այն չէ: Տանեցիները ասում էին, որ ամեն ինչ լավ է, խելոք երեխա է, լավ քնում է, բայց դա ինձ չէր հանգստացնում: Կաթը սկսել էր նորմալ արտադրվել, նույնիսկ կթելն էր արդեն ստացվում: Կերակրելու համար պետք է արթնացնեի տղայիս, որը դժվարությամբ էր ստացվում: Տեղամասային մանկաբույժը զննեց երեխային 5 օրականում և ասաց որ ամեն բան կարգին է:

– Բայց ինչ որ բան այն չէ, շատ դեղնած է, շատ է քնում,- ես կարծես սպասում էի, որ ի վերջո ինչ որ մեկը կասի, որ ես ճիշտ եմ զգում:

– Հանգիստ եղիր մամա ջան, երեխան առողջ է, դեղնությունը կանցնի քիչ-քիչ, – մանկաբույժն այնպիսի ժպիտով ասաց այս խոսքերը, կարծես՝ «դե նորաթուխ մամա է, իզուր խառնվել է իրար»:

Նույն օրը մայրիկս այցելեց մեզ ու երբ տեսավ երեխային՝ հասկացավ, որ նիհարել է, դեղնությունն ավելին է, քան դուրս գրվելուց, նույնիսկ լողացնելուց չէր ուզում արթնանալ:

– Երեխայի իրերը հավաքիր, գնում ենք հիվանդանոց:

Ի՞նչ, նորից հիվանդանոց… Տեր Աստված, շնորհակալ եմ, որ մայրիկս հենց այդ օրը եկավ, չեմ ուզում մտածել ինչ կլիներ, եթե մանկաբույժի «Ամեն բան կարգին է»-ով շարունակվեր ևս մի քանի օր:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պարզվեց, որ երեխայիս մոտ բիլիռուբինի շատ բարձր մակարդակ է, 500գ քաշ է կորցրել, իսկ դրանք նորածնի կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում: Երեխան կրկնապտուկի միջոցով շատ քիչ կաթ էր կերել, օրեցօր թուլացել էր, այդ պատճառով չէր լալիս և անընդհատ քնում էր:

Հիվանդասենյակում նստած նայում էի կապույտ լամպի տակ պառկած, փոքրիկ թաթիկին մեծ ասեղով կաթիլային ընդունող նիհարիկ մարմնին և չէի կարողանում ներել ինձ: Մտքերը տանջում էին. «Ինչու՞ ես չէի հասկացել ինչ է կատարվում երեխայիս հետ», «ինչու՞ եմ շարժվում սխալ ուղղություն ցույց տվող մանկաբարձների խորհուրդներով», «ինչու, ինչու…», «ես լավ մամա չեմ… երեխայիս սոված եմ թողել… մի գուցե իրոք կաթնախառնուրդ պիտի տայի…»: Դրան գումարած բժիշկների մեղադրական խոսքերը. «Չեմ հասկանում, աղջի՛կ ջան, դու չե՞ս տեսել, որ երեխադ չի ուտում», «Ուրեմն կաթ չունես, կաթնախառնուրդ պիտի տաս», «Կաթիդ որակը լավը չի» և նմանատիպ անհեթեթություններ: Այս արտահայտությունները, հետծննդաբերական սթրեսը, ֆիզիկական ցավերը, կեսարյան հատման վերքի հետ կապված բարդությունները, երեխայիս առողջությունը, ինձ վատ մամա զգալը, պատերազմը, չափից դուրս շատ էին այդ պահին ինձ համար: Այդ պահին նույնիսկ ուժեղ ֆիզիկական ցավը ավելի նախընտրելի է դառնում, քան այն, որ քեզ զգում ես անկարող մամա: Հետագայում դա մեծ հետք է թողնում հոգեկան աշխարհիդ վրա և շատ դժվար է լինում այդ բարդույթից ազատվելը: Շնորհակալ եմ իմ հարազատներին, հատկապես մայրիկիս ու ամուսնուս, ովքեր իմ կողքին էին և նրանց շնորհիվ կարողանում էի դիմակայել այս ամենին:

Հիմա երբ բավականին տեղեկացված եմ կրծքով կերակրման թեմայից, մտածում եմ, մի՞թե մեր մանկաբուժությունը այսքան ցածր մակարդակի վրա է մնացել, չնայած հանդիպել եմ նաև այնպիսի բժիշկների, ովքեր պահել են և՛ մայրիկին չվիրավորելու ու չճնշելու նորմերը, և՛ ճիշտ խորհուրդներ են տվել (այդ բժիշկները հիմնականում ավելի երիտասարդ սերնդից են):

Փառք Աստծո ամեն բան սկսեց գնալ դեպի լավը. դիմեցինք կրծքով կերակրման մասնագետի (Անուշ Սաքանյանին), ով միանգամից ասաց, որ կրկնապտուկը նետեմ աղբամանը, ցույց տվեց կերակրման ճիշտ ձևեր, կթելու ձևեր ու ռեժիմներ և այլն: Փոքրիկիս քիչ ուտելու հետևանքով կրծքիս կաթը սկսել էր քիչ արտադրվել, բայց կաթնախառնուրդի փոխարեն անհրաժեշտության դեպքում երեխային կերակրում էի դոնորական կաթով, որը քույրս էր տրամադրում (նա նույնպես փոքրիկ ուներ): Չնայած բժիշկներն արգելում էին երեխային դոնորական կաթ տալ, ես այնուամենայնիվ սկսեցի լսել իմ ներքին ձայնին և մնալ իմ համոզմունքներին: Որդիս քիչ-քիչ ակտիվացավ, սկսեց ավելի երկար արթուն մնալ, խաղալ: Մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո վերադարձանք տուն: Այս ամենին գումարվեց նաև կովիդ վիրուսով վարակվելը, բայց ես տանն ավելի հանգիստ էի. ճնշող արտահայտություններով բուժաշխատողներն ինձ այլևս չէին շրջապատում: Չնայած տանեցիներից թաքուն, ժամը մեկ կշռում էի երեխային՝ ամեն ավելացած գրամը վերահսկելու համար: Տղաս սկսեց նորմալ քաշ հավաքել՝ կերակրվելով միայն կրծքի կաթով: 5 ամսականում արդեն թմբլիկ երեխա էր, ու մինչև 2 տարեկան վայելեցինք այս պրոցեսը: Իսկ այսօր արդեն 4 տարեկան խելացի գերակտիվ երեխա է:

2 տարի անց ծնվեց աղջիկս նույն ծննդատանը (քանի որ անչափ վստահում էի իմ գինեկոլոգին՝ Արա Դրամփյանին, ով նաև մի քանի անգամ վիրահատել էր ինձ) և ի «ուրախություն» ինձ նույն կարմրահեր մանկաբույժն էր հերթապահը: Բայց ես հստակ որոշել էի, որ այս անգամ այլ է լինելու. հենց սկզբից սենյակ մտնող մանկաբարձներին զգուշացրեցի, որ կաթնախառնուրդով կերակրելու խորհուրդներ ու ընդհանրապես երեխային կերակրելու խորհուրդներ ինձ չտան: Միգուցե իմ կողմից դա շատ կոպիտ էր, բայց այլ տարբերակ չգտա՝ հաշվի առնելով նախորդ փորձս: Ես ավելի վստահ էի դարձել, հատկապես ամիսներ շարունակ ԿԿ դասընթացներին մասնակցելը ինձ շատ գիտելիքներ էին տվել: Գիտեի ինչ և ինչպես պետք է անեմ աղջկաս կրծքով կերակրելու համար, և ամեն բան ավելի հանգիստ անցավ, քիչ սթրեսներով, երեխայի հետ կապված որևէ խնդիր չունեցանք:

Մեր հասարակությունում նորաթուխ մայրիկներին խորհուրդներ և հանդիմանություններ տալիս են հարևան տատիկներից սկսած մինչև մասնագիտացված բուժաշխատողները, և երբ դրանք անցնում են իրականության սահմանը, երբ խորացնում են մայրիկի սթրեսները և ճնշում, կարող են վատ հետևանքների բերել՝ ինչպես իմ դեպքում: Խորհուրդներ և օգնություն իհարկե պետք են, բայց այդ խորհուրդներով չպետք է խանգարել, որ մայրը կարողանա շարժվել իր մայրական բնազդներով: Աստված մեզ օժտել է զարմանահրաշ հատկությամբ. այն է հասկանալ երեխայի լեզուն առանց խոսքերի:

Ստացվում է, որ պետք է ինքնակրթվել և հույսը դնել քո բնազդների, գիտելիքների և Աստծո վրա: Բայց ու՞ր մնաց ԱՆ անելիքը, այն է՝ դասընթացներ հղիների հետ հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև լուրջ աշխատել մանկաբարձների և մանկաբույժների հետ՝ նվազեցնելով «մանկաբարձական բռնության» դեպքերը:

Գայանե Նազարյան. «Դու ինձ չե’ս տեսնի գլխիկոր, ծնկաչոք…»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Գայանե Նազարյան

 

ԴՈւ ԻՆՁ ՉԵ՛Ս ՏԵՍՆԻ ԳԼԽԻԿՈՐ, ԾՆԿԱՉՈՔ…

«Հիշողությունները չեն համարակալվում ոչ ըստ այբուբենի, ոչ՝ ըստ կարևորության, նրանք զարթնում են անքնությամբ տառապող հիվանդների նման՝ բոլո՛ր ժամերին…»

Եթե մեր կյանքը ֆեյսբուքի պես հիշողությունները մեջտեղ բերելու հատուկ բաժին ունենար, թերևս ես էսօրը կթերթեի ու…

Արմենը 6 ամսական է:

Է, զի կանք ես ու հայրը: Ու չէ` էն դասական, մի քիչ պրիմիտիվ իմաստով չէ:

Հերթական այցն էր բժշկին: Իմ հղիությունը հսկող բժիշկը բառացիորեն նախորդ օրվանից ֆիզարձակուրդ էր գնացել, առաջին անգամ մտա փոխարինողի մոտ, որին շատ էին գովում՝ ուր նայում էիր, իր դեմքն էր:

Ու էդ դեմքն իրեն թույլ տվեց իմ ներկայությամբ կոպտել բժշկուհուս բուժքրոջը, հետո փնփնթալ, ինձ բողոքել, որ թերի են աշխատում….
էդ հեչ… Չ՛հեչ: իրականում հե՜չ չ՛հեչ…

Զուգահեռ նայեց ՈւՁՀ պատասխանները, արյան անալիզի արդյունքները, հեռախոսով Աստված գիտի ինչ հաշվեց ու թե…

-Աստվաաաաաաած իմ, Գայանե շտապ կանչեք ձեր ամուսնուն:
Ու մինչև դողալով կկանչեի, հարցրեց, թե մասնագիտությամբ ով եմ:
-Լավ է, որ հոգեբան եք: Նման բան ես առաջին անգամ եմ տեսնում: Հավանականությունը, որ երեխան ունի Դաունի ու Էդվարդսի համախտանիշներ, 1:2 է:

Սա մեծ հավանականություն չի, սա շաաաաաաաաաատ մեծ հավանականություն է, հասկանո՞ւմ եք: Երբևէ տեսածս ամենամեծը 1:27 էր, իսկ սա 1:2: Հասկանում եք չէ՞: Հետո էլ էս սրտի խնդիրը /ի՞նչ խնդիր, wtf/…. Չէ, դուք մեղավոր չեք: Ուղղակի ձեր տարիքը:

Հիշում եմ, որ էդ ֆրազից սթափվեցի, ձեռքս էնպես խփեցի սեղանին, որ ամեն ինչ դղրդաց…

Կյանքում առաջին անգամ Աբոյի հարցին, թե՝ «Մամայիդ զանգե՞մ ասեմ գա», ասեցի հա… Կյանքում առաջին անգամ մեքենայի ղեկին մի վիճակում էի, որ ավելի լավ է խմած լինեի: Կյանքում առաջին անգամ ես ի վիճակի չէի երեխեքիս տեսնել:

Մի ամբողջ օր ամենամոտ շրջապատը հանդարտեցնում էր, բացատրում, որ երիտասարդ ենք (իսկ ականջիս մեջ զնգում էր՝ ուղղակի ձեր տարի՜քը), որ դեռ էլի երեխաներ կունենանք… Լացից ի վերջո քնեցի: Թուլացած, անուժ, հուսահատ, կոտրված, սպանված… Չ՛պատրաստ:

Արթնացա՝ լրիվ ուրիշ մարդ:

Ու մի ուրիշ՝ նախորդ օրվանից լրիվ ուրիշ մարդ դիմացս էր:
Չենք հանձնվելու, ստուգելու ենք:

Նույն օրը գնացինք մեկ այլ ԲԿ՝ հայտնի մի պրոֆեսորի մոտ: Չվստահեց մեր ուձհ-ին, իր մասնագետի մոտ ուղարկեց, ով լիցենզավորված էր էդ հաշվարկը հատուկ ծրագրով անել, ոչ թե հեռախոսով եսիմ ոնց, թեև առանց դրա էլ ոչ մի հիմք չէր տեսնում նման դատավճռի դիագնոզի: Վերջում թե՝ ո՞նց թե ինչ անեք, հանգիստ գնացեք, վայելեք ձեր հղիությունը:
Նույն օրը՝ մեկ այլ ԲԿ, այլ մասնագետ, հետո ուրիշը, երրորդը, չորրորդը …. չգիտեմորերորդը:

Գնացինք մեր ծննդատուն: Ասել էի՝ դրան ի վիճակի չեմ տեսնել: Բաժնի վարիչն ընդունեց, ուղղորդեց գենետիկայի կենտրոն, մի հրաշալի մասնագետ Նաթելա Կլիմենտովնայի մոտ:

1,5 ամիս էր արդեն անցել:
1,5 ամիս ես ամեն գիշեր էն բժշկի «Աստվաաաաած իմ»-ից ու «ուղղակի ձեր տարիքը»-ից սառը քրտինքով վեր էի թռնում:
Գենետիկայի կենտրոնից դուրս եկա հանգստացած: Արդեն ինքն էլ էր «ազարտի ընկել», ուզում էր հասկանալ՝ լավ, ո՞նց է հաշվել, որ էդպիսի թիվ է ստացել: Ոչ մի կերպ չստացավ: Հավանականությունները՝ լրիվ նորմայի սահմաններում. էդքանից հետոն ուղղակի ճակատագիր է կոչվում:

էլի ծննդատուն… էլի՝ ես դրան ի վիճակի չեմ տեսնել, բայց հիմա՝ ոչ թե կոտրված, այլ՝ չարացած: Կողքից էնտեղ ասում էին՝ «հա դե, պատահում է, մի 0 սխալ է գրել հաշվելիս, մի ստորակետ պակաս դրել, դե մարդ է…»…
ես էլ էի մարդ:

1,5 ամիս:
կոտրված, խեղված, մեռած…
Բայց մարդ էի, էլի՜…
ու հետո էլ՝ մինչ Արմենի ծնվելը թեև ահագին հանգիստ, բայց մեկ է՝ երբեմն-երբեմն նրա ստվերն ինձ հետապնդում ու հասնում էր, «Աստվաաաաաաած իմ»…

Ես գիտեմ, որ կան անալիզներ…. մեր երկրի համար՝ բավական թանկարժեք, բայց ամեն դեպքում կան: Մեկը կրկին հավանականություն է հաշվարկում, մյուսը՝ 100% արդյունք տալիս, բայց կարող է վնասել պտղին…Ես նաև գիտեմ, որ հիմա աջուձախ «հավանականություն» են հայտնաբերում ու ուղարկում էդ անալիզներին: Ու շատ լավ գիտեմ, որ ամենալավ անալիզներն անգամ չեն ապահովագրում խնդիրներից:
Բայց նաև գիտեմ, որ երբ ինչ-որ հաշվարկ եմ անում, ու ինչ-որ բան հաշարկումս էնքան էլ նորմալ չի լինում, մինչև պանիկա բարձրացնելը հաշվարկս կրկնում եմ, ստուգում…

Հիպոկրատի երդումը չվնասելու մասին է, չխեղելու, հետո միայն՝ օգնելու…

Ինչի՞ եմ էս ամենը հիմա՝ 1 տարի անց, երբ Արմենը ողջ-առողջ գիրկս է, գրում… անգամ էսօր երբեմն լսում եմ դրա ձայնը. էս իմ չփակված գեշտալտն է`չբարձրաձայնած… Ու.. ես ուղղակի ուզում եմ, որ ցանկացած ապագա մամա, ով թեկուզ մի վայրկյան կհայտնվի էդ վիճակում, չթևաթափվի… Բայց ավելի շատ ուզում եմ, որ դիմացինը լինի մարդ…

Աստված պահապան բոլոր բալիկներին…

Լիանա Կարապետյան. «Երբ միջանցքներում մարմինդ է «միջանցք»»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ:

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Լիանա Կարապետյան

 

«ԵՐԲ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՄԱՐՄԻՆԴ Է «ՄԻՋԱՆՑՔ»»

Բոլոր դեպքերում ծնունդը վեր է…

Բայց երբեմն ընթացքում ապրածդ,

Լուսավոր կետի քողարկված մի ստվեր է

Ծնունդը վեր է,

Ու մարմնիդ համար ՎԵՐածնունդ է

Որից հետո քեզ մնացածը,

Ցավոք վախերով անվերջ անդունդ է,

Ուր պատիվն անգամ արժանավույն

Միշտ ստորադաս է,

Հասարակ…անգույն,

Չորս կողմը միջանցք է…

Անփույթ անցուդարձ

Մարմինդ էլ «միջանցք» է,

Խոսքերի համար չմտածված,

Դեմքերի համար հեգնական սառած,

Ու ցավերդ հոգու, ոչ թե մարմնի

Գերի են դասված,

Որովհետև մայրությունը պարգևն է

գերադասված,

Առաջին ճիչը կյանքին ընդառաջ

Որ խլացնում է պատիվը ճնշող,

Խեղդված ամեն մի հառաչ,

Որ սկիզբ է դնում կրծող լռության,

Հանուն ոմն «հասարակության»,

Ով ցավը զրկում է իմաստից անգամ

Չի ցավազրկում, ցավը ցրում է,

«Քաշածդ ոչ առաջինն է, ոչ վերջին անգամ։

Եղածը մի բան չէ մեռնելու աստիճան»

Դու «պիտի՛», «պիտի՛»,

Բռնության մեկնարկ,

Ստրկացում մտքի

Կռվադաշտ որտեղ մարմինն արարող,

Ոչնչացնում են, դարձնում պարտվող,

Բայց ՎԵՐածնունդը հոգու ու մարմնի,

Ընդդեմ բռնության,

Ու հանուն պատվի,

Արժանի պատվի,

Եվ վեհ ծնունդի,

Որը սկսվում է արգանդից անգամ,

Միշտ ցույց է տալիս,

որ ստեղծագործման այս կատարյալ ուղին,

Միաձուլված կնոջ մարմնին,

Չափազանց վսեմ է,

Հրաշք երկնային,

Եվ ընդդեմ բռնության մանկաբարձական,

Մանկան ծննդի պես բարձր պիտի լինի,

ԿԻՆԸ

Կրողը արժանապատվության։