Posts
«Կետ 33» կազմակերպության ղեկավարը գլխավոր մրցանակ է ստացել
/Նորություններ, Նորություններ«Կետ 33» հասարակական կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Աստղիկ Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին ստացել է գլխավոր մրցանակ՝ մանկաբարձական բռնության վերաբերյալ հոդվածի համար։
Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Հոդված 3. Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է «Հոդված 3» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:
Գլխավոր մրցանակը հանձնեց Նիդեռլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսը։ Մրցանակը ստանալիս Աստղիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մարդու իրավունքների, և հատկապես մայրերի իրավունքների պաշտպանությունը կարևորելու համար։
Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար
/ՆորություններԵվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում «Կետ 33» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընտանիքամետ միջավայրին ուղղված փոփոխությունների ջատագովության արշավ, որի ընթացքում, որպես առաջնահերթ խնդիր, դիտարկելու ենք մինչև 2 տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերի՝ կրծքով կերակրելու իրավունքի իրացման և աշխատանք-ընտանիք բալանսավորման հարցերը։
