Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար
Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում «Կետ 33» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընտանիքամետ միջավայրին ուղղված փոփոխությունների ջատագովության արշավ, որի ընթացքում, որպես առաջնահերթ խնդիր, դիտարկելու ենք մինչև 2 տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերի՝ կրծքով կերակրելու իրավունքի իրացման և աշխատանք-ընտանիք բալանսավորման հարցերը։