Posts

Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները

«Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի շրջանակում:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Հետազոտության հեղինակային իրավունքը պատկանում է  «Կետ 33» հասարակական կազմակերպությանը, հղումը պարտադիր է աշխատանքից մեջբերումներ անելու դեպքում։

Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեծ գործ #4. Ինչպե՞ս աշխատել ու շարունակել կրծքով կերակրել․ խորհուրդներ Աննա Տոնիկյանից

Այս էպիզոդում խոսել ենք նեոնատոլոգ, կրծքով կերակրելու խորհրդատու Աննա Տոնիկյանի հետ։ Աննան պատմում է իր աշխատանքի մասին Ստեփանակերտում, իր հաջողության մասին, թե ինչպես է օգնել փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած կնոջը կրծքով կերակրել, արժեքավոր խորհուրդներ է տալիս՝ ինչպես այսօրվա պայմաններում համատեղ աշխատանքի գնալն ու կրծքով կերակրելը, ինչ կթիչներ ունենալ և այլն։ 

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

 

Մեծ գործ #3. Ցավոք, մանկապարտեզում բռնությունը կա․Աննա Ջավախյան

Այս էպիզոդում խոսել ենք ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները» խմբի համակարգող, Երևանի ավագանու նախակին անդամ Աննա Ջավախյանի հետ՝ մանկապարտեզներում բռնության դեպքերի, դրանք կանխելու միջոցների, մանկապարտեզների աշխատանքային ժամերի և այլ հարցերի մասին։

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ 51 տոկոսը համարվում է աշխատուժից դուրս մնացած։

Միևնույն ժամանակ, խոսուն են աշխատուժից դուրս մնացած և աշխատաշուկայում մասնակիցների վերաբերյալ տվյալները։ Բավականին բարձր սեռային խզվածք կա, սակայն ավելի ցայտուն է այդ խզվածքը հատկապես վերարտադրողական տարիքային խմբում։ Մասնավորապես, աշխատուժից դուրս բնակչության 25-49 տարիքային խմբում սեռային խզվածքը 67 տոկոս է, իսկ աշխատուժի մասնակցության նույն տարիքային խմբում սեռային խզվածքը կազմում է շուրջ 41 տոկոս։

 

Խոսուն են նաև սեռային խզվածքի ցուցանիշների պատճառները։ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2021» հետազոտության մեջ նշվում է․ «․․․հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ»։

Փաստորեն, Հայաստանում կա իրավիճակ, երբ աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից և ունի պասիվ մասնակցություն տնտեսության մեջ։ Մինչդեռ, ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Երբեմն ինձ հարց էի տալիս՝ արժե՞ այսպես շարունակել․ Աստղիկ Ղազարյանը աշխատել է երեխաների խնամքին զուգահեռ

Loading...

Loading…

Հարցազրույցը՝ Սաթենիկ Հայրապետյանի

Լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի

Ինձ համար շատ կարևոր է երեխայի ու մամայի միջև էմոցիոնալ կապը. Արփինե Թերզյան

Loading...

Loading…

Մայրությունը և կարիերան համատեղելի են

Եթե դեռ կասկածներ ունեք՝ արդյոք կարող եք համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը, ապա առաջարկում ենք ծոնաթանալ մեր ֆոտոպատմության հերոսուհների հետ: Քաղաքական գործիչներից մինչև մոդել ու երգչուհի. այս կանայք սեփական օրինակով ապացուցում են, որ ցանկության դեպքում հնարավոր է համատեղել մայրությունն ու կարիերան:

Loading...

Loading…

Փոխմարզպետն աշխատանքից ազատվել է հղիության 6-րդ ամսում․ գործող օրենքը նրան չի պաշտպանում

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Նանե Ասատրյանը հղիության 6-րդ ամսում էր, երբ վարչապետի հրամանով ազատվեց աշխատանքից։ Այդ պաշտոնում աշխատում էր 2018-ից, աշխատել է 3 մարզպետների հետ։ Նրանից որևէ մեկի հետ տարաձայնություններ, ասում է, չի ունեցել։

Մանրամասները՝ փոդքաստում։

Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը,  և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Եվ՛ երջանիկ մայր եմ, և՛ լավ աշխատող․ Մարիաննա Քաբաբյան

32-ամյա Մարիաննա Քաբաբյանը զբաղվում է մարքեթինգաայն արշավների, միջոցառումների կազմակերպմամբ։ Նա երկու երեխաների մայր է՝ 3,5 և 7 տարեկան տղաների խնամքը համատեղում է ակտիվ աշխատանքի հետ։ 

«Երբ ծնվեց առաջնեկս, մի քիչ խնդիրներ ուներ և 5 օր անց ենք դուրս գրվել, բայց 6-րդ օրն էր՝ մամա էի ու արդեն երազում էի աշխատելու մասին, ուզում էի հնարավորինս շուտ վերադառնալ։ 1 ամիս անց զանգ ստացա, հարցնում էին` ի՞նչ պլաններ ունեմ, ես էլ ասեցի, որ հենց վաղը պատրաստ եմ աշխատել։ Ծննդաբերությունից 3 ամիս անց արդեն աշխատանքի անցա, չնայած, որ կրծքով էի կերակրում», – պատմում է Մարիաննան։

Հարցին, թե ինչպե՞ս էիր հասցնում, կարճ է պատասխանում՝ վազելով։ 

«Ֆիզիկապես շատ ծանր էր, իհարկե, բայց չեմ փոշմանել։ Փորձել եմ շատ սեր տալ երեխային, երբ տանն եմ եղել։ Կարոտը լրացնում էի կրծքով կերակրելով։ Ինձ վրա շատ էին բարկանում, ասում էին չի՛ կարելի, երեխան գրկի կսովորի, բայց իմ կարծիքը մեկն էր, որ պետք է մայրության ամեն տարիքը, ամեն պահը վայելել։ Մենք նաև համատեղ քունն էինք կիրառում։ Քնում էինք միասին, երկար կերակրում էի։ Ֆիզիկական ու հոգեկան մտերմությամբ լրացնում էի բացակա ժամերիս բացը», – նշում է նա։ 

Երկրորդ երեխայի ծննդի ժամանակ Մարիաննան ընդհանրապես ֆիզարձակուրդ չի գնացել։ Ծննդաբերությունից 3 օր հետո անցել է ակտիվ աշխատանքի։ Աշխատանքի հիմնական մասն օնլայն է եղել, բայց 15 օր անց նաև ֆոտոնկարահանման է մասնակցել։ 

«Երեխան հետս էր, ես երեկոյան զգեստով, դիմահարդարմամբ, բարեկամուհիս ու աշխատակիցներն էին օգնում, որ կարողանամ աշխատանքս ավարտել։ Կատակով ասում էին, որ Մարիաննան ընտանիքով տեղափոխվել է աշխատավայր, – ժպիտը դեմքին հիշում է Մարիաննան ու ընդգծում, – Աշխատանքը օգնում է ինքնիրացման հարցում, ինձ տալիս է երջանկության զգացում, անկախություն՝ նաև ֆինանսկան տեսանկյունից, լավ է անդրադառնում նաև երեխաների վրա։ Երեխաներիս տվել է ինքնուրույնություն, հասարակությունում ներգրավվելու կարողություն, իմ երեխաները շատ շփվող են, որովհետև ինձ հետ տարբեր տեղեր են եկել»։

Գործատուների հետ երբևէ խնդիր չի եղել, բոլորը միշտ ըմբռնումով են մոտեցել, նույնիսկ օգնել են ինչպես կարողացել են։ Մարիաննան նաև զգացել է իր հետևորդների աջակցությունը։ 

«Դա մեր ժողովրդի լավ կողմերից է, մենք երեխաներին շատ ենք սիրում, անկախ նրանից՝ մերն է, անծանոթինն է։ Եղել է, որ հետևորդներիցս մեկը եկել է, պահել երեխաներիս, որ ես միջոցառման մասնակցեմ։ Հենց երեկ եմ այդպիսի մի նամակ էլ ստացել, որ հետևորդս առաջարկում էր երեխային պահել, մինչև ավարտեմ աշխատանքս։ Ես, իհարկե, կհասկանամ այն ծնողներին, ովքեր չեն ուզում աշխատել, բայց ինձ համար աշխատելը շնչելու նման բնական բան էր, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում հարթվեցին։ Արդյունքում ես և՛ երջանիկ մայր եմ, և՛ լավ աշխատող», – եզրափակում է երկու երխաների երջանիկ մայրիկը։

Հեղինակ՝ Սաթենիկ Հայրապետյան

Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը,  և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Աշխատավայրում կրծքով կերակրելը խրախուսելու 3 տարբերակ

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար:

Միևնույն ժամանակ, կրծքով կերակրող կինն իրավունք ունի համապատասխան պայմաններ ունենալու աշխատավայրում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար:

Լուսանկարը՝ «Վնուկովո» օդանավակայանի մանկասենյակում

Loading...

Loading…