Հավելյալ ընդմիջում կրծքով կերակրման համար. արդյո՞ք հնարավոր է կիրառել ՀՀ-ում
Աշխատանքային ժամերի ընթացքում կրծքով կերակրման ընդմիջումները կարող են հնարավորություն տալ կնոջը՝ շարունակել լիովին կամ մասնակի կրծքով կերակրումը աշխատանքի վերադառնալուց հետո։ Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր […]

