Հանդիպում չեխական APODAC կազմակերպության գործադիր տնօրենի հետ
Սեպտեմբերի 5-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հանդիպում է ունեցել չեխական «Ծննդատների և կենտրոնների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (APODAC) գործադիր տնօրեն Լենկա Լաուբրովա Ժիրովնիկայի հետ։
Պրահա այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է չեխական և հայաստանյան փորձը ծննդօգնության ոլորտում, նաև զրույց է եղել մանկաբարձական բռնության դեպքերի, տնային ծննդաբերությունների և այլ հարցերի մասին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետագա համագործակցության և համատեղ նախագծեր իրականացնելու հարցեր։