Համագործակցության հուշագիր Երեխաների պաշտպանության ցանցի հետ
Սեպտեմբերի 15-ին «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը և Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Ելենա Հարությունյանը կնքեցին համագործակցության պայմանագիր։
Պայմանագրով կողմերն ընդգծել են ընտանիքամետ միջավայրի ընդլայնման անհրաժշետությունը աշխատավայրերում, բժշկական հիմնարկներում, ժամանցային և այլ վայրերում կարևորությունը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու ընտանիքամետ միջավայր ունենալուն ուղղված իրազեկումները, ջատագովությունը, ինչպեսև ընտանիքամետ աշխատավայր դառնալու կամ ընտանիքամետ քաղաքականություններ, մոտեցումներ ներդնելու ուղղությամբ աջակցություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը՝ խորհրդատվությունների և այլ գործիքակազմերի տրամադրման միջոցով:
Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը քննարկեցին առաջիկա համատեղ գործողությունները, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կլինեն։