«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթին կարող են դիմել՝ հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, նկարիչները, գրողները, այլ ստեղծագործողներ։ Լրագրողական նյութերը պետք է հրապարակված լինեն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Լրագրողական նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ […]