«Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։
Մրցույթին կարող են դիմել՝
- հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները,
- անկախ լրագրողները,
- նկարիչները,
- գրողները,
- այլ ստեղծագործողներ։
Լրագրողական նյութերը պետք է հրապարակված լինեն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Լրագրողական նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ ա) թեմայի համապատասխանություն, բ) մասնագիտական էթիկայի ու սկզբունքների պահպանում՝ ճշգրտություն, անաչառություն, բազմակողմանիություն, մարդուն չվնասելու զգուշավորություն, գ) նյութի կառուցվածք և մուլտիմեդիա բաղադրիչների կիրառում, դ) գրագետ և սահուն շարադրանք։
Ստեղծագործական նյութերի հրապարակված լինելու վերաբերյալ պահանջ չկա։ Այս նյութերը կարող են հրապարակվել «Կետ 33» կազմակերպության կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում։ Ստեղծագործական նյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝ ա) թեմայի համապատասխանություն, բ) թեմայի առավելագույնս հստակ և ընկալելի ներկայացում գ) թեմայի ստեղծագործական ներկայացում, դ) գրագետ և սահուն շարադրանք՝ տեքստային աշխատանքների դեպքում։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու համար պետք է point33ngo@gmail.com հասցեին գրել նամակ, որը պարունակի՝
- հեղինակի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
- հրապարակաված լրագրողական նյութի գործող ակտիվ հղումը,
- ստեղծագործական նյութի գործող ակտիվ հղումը կամ ստեղծագործությունը։
Մրցանակներ՝
- Գլխավոր մրցանակ՝ լրագրողական նյութի համար – 250 000 ՀՀ դրամ,
- Գլխավոր մրցանակ՝ ստեղծագործական նյութի համար – 250 000 ՀՀ դրամ։
Նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ՝ տարբեր կառույցների կողմից։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թ-ի դեկտեմբերի 7-ն է։
Նշում․ վերջնաժամկետը երկարաձգվել է․ նախկին վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն էր։
Պահանջներին չբավարարող հայտերը չեն դիտարկվելու։
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։