Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը
«Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրականացվել է «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվել է 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
«Արժանապատիվ մայրություն. ոչ մանկաբարձական բռնությանը» ծրագրի նպատակն էր վերհանել Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ, իրազեկել հանրությանը երևույթի ու հետևանքների մասին։
Այպես, ծրագրի շրջանակում իրականացվել է «Մանկաբարձական բռնության դրսևորումները» Հայաստանում որակական հետազոտությունը։ Հետազոտությունն իրականացվել է երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում վերջին 3 տարվա ընթացքում երեխա ունեցած 28 կանանց և 10 բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ։ Վեր են հանվել բռնության հետևյալ հիմնական դրսևորումները՝ անտեսվածություն, տեղեկացված համաձայնության իրավունքի խախտումներ, առանց կնոջ համաձայնության երրորդ կամ աջակցող անձի ներկայություն, ցավի նորմալացում և ցավազրկման մերժում, մեկուսիության և գաղտնիության իրավունքի խախտում։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթը։ Ստացվել է ավելի քան 50 հայտ, ժյուրիի կողմից գնահատվել են աշխատանքները համաձայն նախապես սահմանված չափանիշների, հաղթողները ստացել են հատուկ, խրախուսական և գլխավոր մրցանակներ։
Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Մեծ գործ» փոդքաստի 5 էպիզոդ, որոնք հասանելի են այստեղ։ Թեմայով հարցազրույցներ են իրականացվել տարբեր հեղինակավոր մասնագետների հետ, դրանք ունեցել են մեծ դիտումներ և արձագանքներ։