Լուսինե Քոչարյան
Հանրային առողջության մասնագետ, հետազոտող
Լուսինե Քոչարյանը հանրային առողջության մասնագետ է՝ ավելի քան երկու տասնամյակի փորձառությամբ համաճարակաբանության, առողջապահական քաղաքականության և մարդասիրական ծրագրերի կառավարման ոլորտներում։ Նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ առողջապահության նախարարությունում՝ գլխավոր քարտուղար, Առողջապահական քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, որի ընթացքում նաև ղեկավարել է ազգային մակարդակում ՏԲ ուղղված առողջապահական ռազամավարական ծրագրերի իրականացումը։
Լուսինեն նաև երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի Կարմիր Խաչի ընկերության աղետների կառավարման և սոցիալ-առողջապահական ծրագրերը՝ համակարգելով արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքները, վերլուծելով այդ ոլորտներում կարիքը և ներգրավելով կամավորական ուժ։
Ներկայում նա դասավանդում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, նաև համագործակցում է ՄԱԿ գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական հաստատությունների հետ։
Լուսինեն մի շարք գիտական հրապարակումների համահեղինակ է՝ վարակիչ հիվանդությունների վերահսկմանն ու առողջապահական համակարգի բարելավմանը նվիրված, ինչպես նաև մասնակցել է որակական ուսումնասիրությունների՝ գյուղական համայնքներում առողջապահության զարգացման և վերարտադրողական առողջության վերաբերյալ։
Պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով՝ հանրային առողջության ոլորտում նշանակալի ներդրումների համար պատերազմի և Կովիդ-19 համավարակի ընթացքում, ինչպես նաև այլ բարձր պետական պարգևներով։

© point33.am կայքի նյութերն ու «Կետ 33» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն օգտագործելու կամ վերահրապարակելու համար պարտադիր է «Կետ 33» կազմակերպության համաձայնությունը։
Categories
- «Արժանապատիվ մայրություն» մրցույթ
- «Արժանապատիվ մայրություն» մրցույթ
- Uncategorized @hy
- Աուդիոնյութեր
- Գլխավոր էջ
- Գործատու
- Ընտանիքամետ գործատու
- Ընտանիքամետ հայտարարություններ
- Ընտանիքամետ նյութեր
- Ծրագրեր
- Հայտարարություններ
- Հետազոտություններ
- Մեդիագրագետ ծնող
- Մեծ գործ
- Նկարազարդումներ
- Նորություններ
- Տեսանյութեր
- Փոդքասթներ
- Ֆոտոպատմություններ

