Գևորգ Սլոյան
Համահիմնադիր, փաստաբան
Գևորգ Սլոյանը իրավաբան է և փիլիսոփայության մասնագետ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության բաժինը, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան, 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է։
2005 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2016թ․ ավարտել է ՀՀ փաստաբանական ակադեմիան, արտոնագրված փաստաբան է։
Ունի շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ․ մասնագիտացած է քաղաքացիական, վարչական և սահմանադրական իրավունքի բնագավառում, ունի ռազմավարական կարևորության հաղթանակներ դատական գործերով։
Դասավանդել հայաստանյան մի շարք բուհերում։ Զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ։

© point33.am կայքի նյութերն ու «Կետ 33» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն օգտագործելու կամ վերահրապարակելու համար պարտադիր է «Կետ 33» կազմակերպության համաձայնությունը։