Աստղիկ Կարապետյան
Համահիմնադիր և նախագահ
Աստղիկ Կարապետյանը լրագրող, մեդիափորձագետ է և ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ։ 2011 թվականից ի վեր իր մասնագիտական աշխատանքի կենտրոնում մարդու իրավունքներն են․ պատրաստում է վերլուծական, հետաքննական նյութեր զգայուն թեմաներով։
2017-ին ստանձնել է Iravaban.net անկախ մասնագիտական կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Մշակել է լրատվամիջոցի էթիկայի կանոններն ու մոռացվելու իրավունքի իրացման կանոնները:
2019-2020 թվականներին որպես մեդիա հետազոտող համագործակցել է ամերիկյան New Media Advocacy Project կազմակերպության հետ։
2020-ից «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրն է ու ղեկավարը։
Աստղիկն ավարտվել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով լրագրության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ 2019-ին Ռիգայում Ստոկհոլմի բիզնես դպրոցից ստացել է Մեդիամենեջմենթի Mini-MBA վկայական և 2023 թվականին ստացել է երկրորդ մագիստրոսական աստիճանը՝ Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտից (GIPA)` մուլտիմեդիայի և մեդիամենեջմենթի ոլորտում։
Վերջին տարիներին Աստղիկը որպես մեդիափորձագետ և թրեյներ ներգրավված է եղել մի շարք տեղական և միջազգային ծրագրերում։

© point33.am կայքի նյութերն ու «Կետ 33» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն օգտագործելու կամ վերահրապարակելու համար պարտադիր է «Կետ 33» կազմակերպության համաձայնությունը։
Categories
- «Արժանապատիվ մայրություն» մրցույթ
- «Արժանապատիվ մայրություն» մրցույթ
- Uncategorized @hy
- Աուդիոնյութեր
- Գլխավոր էջ
- Գործատու
- Ընտանիքամետ մոտեցումներ
- Ընտանիքամետ նյութեր
- Ծրագրեր
- Հայտարարություններ
- Հետազոտություններ
- Մեդիագրագետ ծնող
- Մեծ գործ
- Նկարազարդումներ
- Նորություններ
- Տեսանյութեր
- Փոդքասթներ
- Ֆոտոպատմություններ