Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթ․ «Դարձնե՛նք իրագործելի կրծքով կերակրումը աշխատավայրում»
Պետությունը, քաղաքականություն մշակող գերատեսչություններն ու պաշտոնյաները կարող են ընդունել իրավական կարգավորումներ ու նախագծեր՝ ուղղված մայրության արձակուրդի, կրծքով կերակրելու ընդմիջումների, կերակրասենյակներ ունենալու և այլ հարցերի վերաբերյալ։
Գործատուները պետք է ապահովեն մայրության արձակուրդի պատշաճ տրամադրումը, աշխատող կնոջը հատկացնեն տեղ և ժամանակ՝ երեխային կերակրելու կամ կաթ հավաքելու համար։ Ինչպես նաև ստեղծեն այլ պայմաններ՝ մայրիկի ու բալիկի բաժանման ժամերը հնարավորինս կրճատելու համար, օրինակ, աշխատանքը կազմակերպեն հեռավար կամ ճկուն աշխատաժամերով, թույլատրեն երեխային աշխատավայր բերել և այլն։
Գործընկերները կարող են լինել աջակցող՝ ճկուն աշխատանքային պայմաններով աշխատելու դեպքում, պաշտպանեն աշխատավայրում կանանց իրավունքները։
Նշենք, որ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը նշվում է օգոտոսի 1-7-ը։