Աշխատանք․ Ֆոնդահայթայթման մասնագետ
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ֆոնդահայայթման (fundriser) ծառայությունների հրավերի մասին։
Ընտրված անձը պատասխանատու է լինելու կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող ծրագրերի առաջարկների նախագծման, ինչպես նաև այլ աղբյուրներից ֆոնդհայթայթում իրականացնելու համար:
- Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին, հավաքագրել դրանք:
- Կազմել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ (պահանջվող չափանիշներին համապատասխան)՝ կազմակերպության ղեկավարի և մյուս անդամների հետ խորհդրակցելու միջոցով։
- Ունենալ հանդիպումներ և վարել նամակագրություն հնարավոր դոնորների հետ:
Պահանջներ՝ ծառայությունն իրականացնող անձին
- Տարբեր դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան ծրագրերի առաջարկներ մշակելու կարողություն և համապատասխան փորձ, այդ թվում նաև անգլերենով:
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է:
Մրցութային փաթեթ
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․
- Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքներն իրականացնող անձի/անձանց կենսագրականը/ները (CV),
- Նախորդ նման փորձի օրինակ/ներ։
Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com հասցեին՝ մինչև 2021 դեկտեմբերի 6-ը։