Posts

Մեծ գործ #4. Ինչպե՞ս աշխատել ու շարունակել կրծքով կերակրել․ խորհուրդներ Աննա Տոնիկյանից

Այս էպիզոդում խոսել ենք նեոնատոլոգ, կրծքով կերակրելու խորհրդատու Աննա Տոնիկյանի հետ։ Աննան պատմում է իր աշխատանքի մասին Ստեփանակերտում, իր հաջողության մասին, թե ինչպես է օգնել փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած կնոջը կրծքով կերակրել, արժեքավոր խորհուրդներ է տալիս՝ ինչպես այսօրվա պայմաններում համատեղ աշխատանքի գնալն ու կրծքով կերակրելը, ինչ կթիչներ ունենալ և այլն։ 

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

 

Վաղաժամ ծնված երեխաների համար կրծքի կաթն առավել, քան անհրաժեշտ է․ նեոնատոլոգ (Փոդքաստ)

Նեոնատոլոգ Աննա Տոնիկյանի հետ զրուցել ենք կրծքով կերակրման և այլ հարցերի մասին։

Փոդքաստը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։