SMM մասնագետի ծառայությունների մրցույթի հրավեր
Հայտարարություն
SMM մասնագետի ծառայությունների հրավերի մասին
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լրագրողի ծառայությունների հրավերի մասին։
Պարտականություններ՝
Պատրաստել նյութեր՝ կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակներում հրապարակելու համար
Իրականացնել գովազդային արշավներ՝ թարգետավորման միջոցով,
Պահանջներ՝
Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ SMM-ի, լրագրության կամ այլ հարակից ոլորտում,
Վավերագրական տեսանյութերի հետ աշխատելու փորձ,
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Նվիրվածությամբ աշխատելու,
Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը ցանկալի է:
Մրցութային փաթեթ՝
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․
Ինքնակենսագրական (CV),
Պորտֆոլիո,
Գնառաջարկ։
Ոչ լիարժեք դիմումները չեն դիտարկվելու։ Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com կամ hr@point33.am հասցեին՝ մինչև 2022 հուլիսի 5-ը։