Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական

«Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականաի հոկտեմբեր ամիսը։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Մեծ գործ» փոդքասթը, ստեղծվել են էպիզոդներ՝ նվիրված ընտանիք-աշխատանք բալանսի, աշխատավայրում կրծքով կերակրումը խրախուսելու, ծնողների աշխատանքային իրավունքների և այլ հարցերի մասին։

Ծրագրի շրջանակում իրականացվել են այցեր Չեխիա և Հունգարիա, որտեղ հանդիպումներ ու քննարկումներ են եղել մի շարք կոմերցիոն և շահույթ չհետապնդող կազմակերպություններում, ուսումնասիրվել է այս երկրների՝ ընտանիքամետ աշխատավայրեր ունենալու փորձը։

Ստեղծվել է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունն ու դրա արդյունքում ամփոփված օրենսդրական և գործնական բարեփոխումների առաջարկությունները։

Ծրագրի աշխատանքներն ամփոփող միջոցառման վերաբերյալ տեղեկությունն այստեղ։

Այլ մանրամասներն այստեղ և այստեղ։