Մանկաբարձական բռնության թեմայով հետազոտողի հրավեր

«Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրականացնող «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է մանկաբարձական բռնության թեմայով հետազոտողի հրավերի մասին։

«Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի մասին

Հրավերը հայտարարվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրով, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակն արժանապատիվ մայրություն ունենալու գաղափարն իրականություն դարձնելն է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է․

1․ Պարզել, թե Հայաստանում առավել հաճախ որ տեսակի մանկաբարձական բռնության ձևերն են հանդիպում և որոնք են դրանց հետևանքները, ունենալ առարկայական փաստաթուղթ, որը կլինի թե՛ այս ծրագրի շրջանակներում իրականացվող, թե՛ մեր կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան գործողությունների հիմքում։

2․ Բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ արժանապատիվ մայրության և մանկաբարձական բռնության կանխարգելման հարցերի շուրջ։

3․ Զարգացնել մեդիաներկայացուցիչների և ստեղծագործողների գիտելիքներն ու կարողություններն արժանապատիվ մայրության և մանկաբարձական բռնության հարցերի վերաբերյալ, ջատագովել նման թեմաների լուսաբանումը:

Մրցույթի առարկա․ որակական (և/կամ քանակական) հետազոտություն Հայաստանի Հանրապետությանում մանկաբարձական բռնության հիմնական դրսևորումների և կանանց (նրանց ընտանիքների) հոգեական և ֆիզիկական առողջության վրա թողած հետևանքների վերաբերյալ։

Մրցույթի մասնակից․ հետազոտական փորձ ունեցող անհատ փորձագետ-հետազոտողներ կամ իրավաբանական անձիք։

Պայմանագրի տեսակ․ ծառայության մատուցում։

Առաջադրանքի տևողություն․ 2024 թ․ սեպտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը։

Հետազոտության ծածկույթ․ Երևան, Գյումրի և Վանաձոր։

Հետազոտության նպատակ․ պարզել, թե ինչ տեսակի մանկաբարձական ագրեսիայի դրսևորումներ են հանդիպում կանանց հանդեպ և թե այդ դրսևորումներն ինչ հետևանք են ունեցել նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով, ներկայացնել փոփոխությունների առաջարկություններ ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ծննդօգնություն տրամադրող բուժհիմնարկներին։

Հետազոտության պահանջներ․

  1. Իրականացնել որակական (և/կամ քանակական) հետազոտություն հայաստանյան երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ հղիության, ծննդօգնության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ մանկաբարձական բռնության վերաբերյալ,
  2. Ուսումնասիրել և հետազոտության մեջ ներառել միջազգային փորձը՝ մանկաբարձական բռնության դեմ պայքարի և կիրառվող լուծումների վերաբերյալ,
  3. Կազմել և հետազոտության մեջ ներառել ՝ ուղղված ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ծննդօգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին,
  4. Վերջնականացնել հետազոտական փաստաթուղթը՝ ներառյալ փոփոխությունների առաջարկությունները, մինչև 2024 թ-ի դեկտեմբերի  31-ը։

Ծառայություն տրամադրողն աշխատելու է պատվիրատուի ծրագրի ղեկավարի անմիջական ղեկավարման ներքո՝ ապահովելով ակնկալվող արդյունքների կանոնավոր իրականացումը պատշաճ որակով և ժամանակին:

Հետազոտության վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է ուղարկվելու հայաստանյան լրատվամիջոցներին։ Հետազոտությունն առցանց տարբերակով հրապարակվելու է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կայքում և հասանելի է լինելու լայն հանրությանը։

Դիմորդներին ներկայացվող պահանջներ․

Սույն մրցույթին մասնակցելու համար անհատ դիմորդը, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի անդամը/ները պետք է բավարարեն հետևյալ նվազագույն որակական չափանիշները.

  1. Որակական և քանակական հետազոտական աշխատանքների իրականացման երեք և ավելի տարվա աշխատանքային փորձ,
  2. Վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձառություն,
  3. Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
  4. Անգլերենի, ռուսերենիգերազանց իմացություն,
  5. Թվային հարթակների և տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
  6. Հանձնառած պարտավորությունների որակյալ և ժամանակին կատարման ունակություն։

Վճարում․

Ամբողջական ծառայության արժեքը կազմում է 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Դիմելու կարգ․

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում կներառեն․

  • Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքն իրականացնող անձի/անձանց կենսագրականը (CV),
  • Ոլորտային հետազոտությունների օրինակների հղումներ,
  • Ուսումնասիրության իրականացման ժամանակացույց,
  • Ուսումնասիրությունն իրականացնող անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր)։

Մրցութային փաթեթն  անհրաժեշտ է ներկայացնել hr@point33.am կամ point33ngo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024 թ․ օգոստոսի 31-ը։

Հայտերի գնահատում․

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:

Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Հայկուհի Ալավերդյանի հետ՝ զանգահարելով +37499 68 19 93 հեռախոսահամարին կամ ուղարկելով նամակ  hr@point33.am կամ point33ngo@gmail.com էլհասցեին:

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։