Հղիության մասին տեղեկանքի կարևորությունը
Աշխատող կնոջ իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր հանգամանք է գործատուին հղիության մասին տեղեկանք ներկայացնելը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ պաշտպանել կնոջ իրավունքը, եթե աշխատանքից ազատելու խնդիր է առաջանում: Հակառակ պարագայում, հավանական աշխատանքային վեճի առաջացման դեպքում, գործատուն կարող է պնդել, որ տեղյակ չի եղել աշխատող կնոջ հղիության մասին, նույնիսկ այն պարագայում, երբ հղիությունը կրել է առերևույթ բնույթ: