Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավակարգավորումներ և իրավունքներ
Այս հետազոտության մեջ անդրադարձել ենք հայաստանյան օրենսդրության կարգավորումներին ծննդօգնության, անվճար տրամադրվող ծառայություններին նախածննդյան, ծննդաբերական, հետծննդաբերական շրջաններում, ֆինանսական աջակցման նպաստներին։ Ուսումնասիրվել և վերլուծվել են իրավական նորմերը, ներկայացվել են վիճակագրական պաշտոնական տվյալներ, օգտագործվել են նաև բաց աղբյուրներում առկա այլ նյութեր։
Կարևորել ենք նաև հղիությունից մինչև հետծննդաբերական շրջանում կանանց աջակցող նոր մասնագետների գործունեության հարցերը. այս նպատակով տեղեկությունների հավաքման համար իրականացվել են անհատական հարցազրույցներ դուլաների, կրծքով կերակրելու խորհրդատու-մասնագետների հետ։
Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել նաև «արժանապատիվ ծննդօգնություն» հասկացությանը, կանանց հիմնարար իրավունքներին, տարբեր երկրներում ծննդօգնության կազմակերպման փորձին։
Հետազոտությունը նպատակ ունի ներկայացնելու ծննդօգնության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, կանանց իրավունքները նախածննդաբերական, ծննդաբերական ու հետծննդաբերական փուլերում, ինչպես նաև վեր հանելու առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ անել։
Հետազոտությունն իրականացրել է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի շրջանակներում: