Փնտրում ենք իրավաբան

Պաշտոն՝ Իրավաբան
Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի ձևը՝ հիբրիդային՝ գրասենյակից և հեռավար/ամբողջ զբաղվածությամբ
Աշխատանքի սկիզբը՝ Փետրվարի 1, 2024
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունվարի 20, 2024

«Կետ 33»-ը  փնտրում է փորձառու, բարեխիղճ և պրոֆեսիոնալ իրավաբան, որը պետք է իրականացնի իրավապաշտպան գործունեություն կանանց աշխատանքային և վերարտադրողական իրավունքների ոլորտում, կատարի իրավական  ուսումնասիրություններ վերոնշյալ հարցերով։

Մեր նախընտրած թեկնածուն պետք է լինի ընտանիքամետ գաղափարների կրող, լինի հարգալից և սիրալիր աշխատանքն ու ընտանիքը համատեղող, հղի ու մանկահասակ երեխա ունեցող գործընկերների հանդեպ։ Հայտերի քննության փուլում նախընտրությունը տրվելու է հղի և մանկահասակ երեխա ունեցող թեկնածուներին։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • Օրենսդրական և դատաիրավական ոլորտի փաստաթղթային հետազոտությունների իրականացում, զեկույցների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Մասնագիտական և աշխատանքային հանդիպումների մասնակցություն, համապատասխան տեղեկանքների կազմում։ 
  • Աշխատանքային գործունեությունից բխող իրավապաշտպանական այլ աշխատանքների կատարում։ 

Պահանջներ

  • Իրավաբանական կրթություն,
  • Իրավապաշտպանական, հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացման 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ,
  • Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի և այլ լեզվի իմացությունը ցանկալի է): 

Ինչպես դիմել

Եթե հետաքրքրված եք, ապա point33ngo@gmail.com կամ hr@point33.am հասցեին ուղարկեք 

  • Ինքնակենսագրականը (CV),
  • Ծառայության ակնկալվող ընդհանուր արժեքը (ներառյալ հարկերը), 
  • Մոտիվացիոն նամակ, որում կարող եք ակտիվ հղումներ անել աշխատանքային փորձին, կատարված աշխատանքներին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է  2024 թ-ի հունվարի 20-ը։ Նամակը խնդրում ենք վերնագրել «Իրավաբան»։ Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։