Թափուր հաստիքներ «Կետ 33»-ում
«Կետ 33»-ը փնտրում է փորձառու, բարեխիղճ և պրոֆեսիոնալ խմբագիր, մուլտիմեդիա լրագրող, ֆոտոլրագրող, իրավաբան։ Յուրաքանչյուր մասնագետի համար սահմանված պայմանները խնդրում ենք տեսնել ստորև՝
Պաշտոն՝ Խմբագիր
Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի ձևը՝ հիբրիդային՝ գրասենյակից և հեռավար
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունիսի 8, 2024
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականցնել բովանդակային քաղաքականություն,
- Կազմակերպել և վերահսկել մեդիանյութերի ստեղծման գործընթացը,
- Խմբագրել մեդիանյութերի բովանդակությունը,
- Մասնակցել տարբեր տեղական և միջազգային հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների։
- Կատարել աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Մեդիապրոյեկտների կառավարման և/կամ խմբագրի առանվազն 3 տարվա փորձ,
- Գրելու, պատումներ ստեղծելու հմտություններ,
- Տեղեկություններ հավաքելու փորձ,
- Ֆոտոպատմություններ, տեսանյութեր և աուդիոնյութեր պատրաստելու փորձ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք, ապա [email protected] կամ [email protected] հասցեին ուղարկեք
- Ինքնակենսագրականը (CV),
- Մոտիվացիոն նամակ, որում կարող եք ակտիվ հղումներ անել աշխատանքային փորձին, կատարված աշխատանքներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ-ի հունիսի 8-ը։ Նամակը խնդրում ենք վերնագրել «Խմբագիր»։ Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պաշտոն՝ Մուլտիմեդիա լրագրող
Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի ձևը՝ հիբրիդային՝ գրասենյակից և հեռավար
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունիսի 8, 2024
Աշխատանքային պարտականություններ
- Հարցազրույցներ, կարճ տեքստային նյութերի և կոմիքսների սցենարներ գրել,
- Ինֆոգրաֆիկաներ և այլ վիզուալներ ստեղծել Canva-ով, Piktochart-ով և այլ գործիքներով,
- Լուսանկարել, տեսանկարել, ձայնագրել և խմբագրել դրանք (ոչ խորացված, տարրական գիտելիքների մակարդակով)
- Աշխատանքային գործունեությունից բխող իրավապաշտպանական այլ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Մուլտիմեդիա նյութեր պատրաստելու հմտություն ու փորձ,
- Գրելու, պատումներ ստեղծելու հմտություններ,
- Տեղեկություններ հավաքելու, հարցազրույցներ անելու փորձ,
- Ֆոտոպատմություններ, տեսանյութեր և աուդիոնյութեր պատրաստելու փորձ,
- Լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ խմբագրել իմանալը կդիտվի առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը առավելություն է)։
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք, ապա [email protected] կամ [email protected] հասցեին ուղարկեք
- Ինքնակենսագրականը (CV),
- Մոտիվացիոն նամակ, որում կարող եք ակտիվ հղումներ անել աշխատանքային փորձին, կատարված աշխատանքներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ-ի հունիսի 8-ը։ Նամակը խնդրում ենք վերնագրել «Մուլտիմեդիա լրագրող»։ Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պաշտոն՝ Ֆոտոլրագրող
Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի ձևը՝ հիբրիդային՝ գրասենյակից և հեռավար
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունիսի 8, 2024
Աշխատանքային պարտականություններ
- Հարցազրույցներ անել,
- Լուսանկարել,
- Ստեղծել ֆոտոպատմություններ,
- Ստեղծել սոցիալական մեդիայի համար ռիլեր՝ ստեղծված լուսանկարներով։
Պահանջներ
- Լուսանկարելու փորձ և հմտություններ,
- Հարցազրույցներ անելու և ֆոտոպատմություններ ստեղծելու փորձ,
- Սոցիալական մեդիայի համար կարճ վիդենյութեր/ռիլեր պատրաստելու փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը առավելություն է)։
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք, ապա [email protected] կամ [email protected] հասցեին ուղարկեք
- Ինքնակենսագրականը (CV),
- Մոտիվացիոն նամակ, որում կարող եք ակտիվ հղումներ անել աշխատանքային փորձին, կատարված աշխատանքներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ-ի հունիսի 8-ը։ Նամակը խնդրում ենք վերնագրել «Ֆոտոլրագրող»։ Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պաշտոն՝ Իրավաբան
Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի ձևը՝ հիբրիդային՝ գրասենյակից և հեռավար/ամբողջ զբաղվածությամբ
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունիսի 8, 2024
Աշխատանքային պարտականություններ
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
- Օրենսդրական և դատաիրավական ոլորտի փաստաթղթային հետազոտությունների իրականացում, զեկույցների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում,
- Մասնագիտական և աշխատանքային հանդիպումների մասնակցություն, համապատասխան տեղեկանքների կազմում։
- Աշխատանքային գործունեությունից բխող իրավապաշտպանական այլ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Իրավաբանական կրթություն,
- Իրավապաշտպանական, հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացման 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ,
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի և այլ լեզվի իմացությունը ցանկալի է):
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք, ապա [email protected] կամ [email protected] հասցեին ուղարկեք
- Ինքնակենսագրականը (CV),
- Մոտիվացիոն նամակ, որում կարող եք ակտիվ հղումներ անել աշխատանքային փորձին, կատարված աշխատանքներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ-ի հունիսի 8-ը։ Նամակը խնդրում ենք վերնագրել «Իրավաբան»։ Թերի ուղարկված հայտերը չեն դիտարկվելու։
Մեր նախընտրած թեկնածուն պետք է լինի ընտանիքամետ գաղափարների կրող, լինի հարգալից և սիրալիր աշխատանքն ու ընտանիքը համատեղող, հղի ու մանկահասակ երեխա ունեցող գործընկերների հանդեպ։ Հայտերի քննության փուլում նախընտրությունը տրվելու է հղի և մանկահասակ երեխա ունեցող թեկնածուներին։