Աշխատանք․ Ֆոնդահայթայթման մասնագետ

«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ֆոնդահայայթման (fundriser) ծառայությունների հրավերի մասին։

Ընտրված անձը պատասխանատու է լինելու կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող ծրագրերի առաջարկների նախագծման, ինչպես նաև այլ աղբյուրներից ֆոնդհայթայթում իրականացնելու համար:

  • Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին, հավաքագրել դրանք:
  • Կազմել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ (պահանջվող չափանիշներին համապատասխան)՝ կազմակերպության ղեկավարի և մյուս անդամների հետ խորհդրակցելու միջոցով։
  • Ունենալ հանդիպումներ և վարել նամակագրություն հնարավոր դոնորների հետ:

Պահանջներ՝ ծառայությունն իրականացնող անձին

  • Տարբեր դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան ծրագրերի առաջարկներ մշակելու կարողություն և համապատասխան փորձ, այդ թվում նաև անգլերենով:
  • Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Մրցութային փաթեթ

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․

  • Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքներն իրականացնող անձի/անձանց կենսագրականը/ները (CV),
  • Նախորդ նման փորձի օրինակ/ներ։

Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com հասցեին՝ մինչև 2021 դեկտեմբերի 6-ը։