The problem of day care centers for children and kindergartens

Մեր այս պատմությունը երեխաների խնամքի կենտրոնների/ մանկապարտեզների խնդրի մասին է։

2018-ից գործում է «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը, որի գաղափարը ողջունելի է, քանի որ կարող է օգնել կնոջը արձակուրդում մնալով չլճանալ և վերադառնալ աշխատանքի, շարունակել կարողությունների, հմտությունների կիրառումն ու զարգացումը, ինչպեսև ապահովել ընտանիքի եկամուտ ստանալու հարցը։ Սակայն կան մի շարք հարցեր, որոնք ծրագրի արդյունավետությունը կրճատում են․

⧫Ծրագրից օգտվողների թիվը սահմանափակ է, և կան առաջնահերթություն ունեցող խմբեր, ովքեր կարող են մասնակցել ծրագրին։ Հիմնավորված չէ, թե ինչով են պայմանավորված հատկապես այս սոցիալական խմբերին առաջնահերթություն տալը։

*Ի դեպ, 2020 թ-ի ապրիլի 20-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը, ինչ դեպքում ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։ Սակայն նախագիծը հասանելի չէ համացանցային բաց աղբյուրներում։

⧫Ծրագիրն ավարտվում է երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո։ Անհրաժեշտ է ծրագրի տևողությունը երկարաձգել առնվազն մեկ տարով, քանի որ մանկապարտեզների հիմնական մասը երեխաներին ընդունում են 3 տարեկանը լրանալուց հետո (օրինակ, Երևան քաղաքի պետական մանկապարտեզներում ընդունելության համար հերթագրվելու համար պարտադիր պահանջ է երեխայի 2 տարեկանը լրացած լինելը)։ Եվ այս ծրագրից օգտվողները երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո նորից կանգնում են երեխայի խնամքի կազմակերպման խնդրի առաջ։

Նկարազարդումը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung, Armenia) համագործակցությամբ: