Աշխատանքային պայմանագրի կարևորությունը

Իսկ դուք գիտե՞ք, որ կախված պայմանագրի տեսակից, գործատուն կարող է ցանկացած պահի խզել իրավահարաբերությունները հղի կնոջ հետ:

Կա շատ տարածված պրակտիկա, երբ գործատուն կնքում է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, և աշխատանքային օրենսգրքով ամրագրված որևէ երաշխիքից անձն օգտվել չի կարող։

Ցանկացած պահի, երբ գործատուն կարող է իմանալ, որ աշխատողը հղի է և պատրաստվում է երեխա ունենալ, շատ հանգիստ կարող է լուծել պայմանագիրը, և մարդը փաստի առջև կկանգնի։