Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում․ հետազոտություն

«Երբ մայրիկը կրծքով է կերակրում, բոլորն են շահում: Կրծքով սնուցումը նվազեցնում է հանրային առողջապահական ծախսերը, ընտանքիներին ավելի առողջ է դարձնում և հիմք է առավել աշխատունակ աշխատուժ ունենալու համար»,- նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ, որն ուղղված է կառավարություններին, բարերարներին, միջազգային կազմակերպություններին, քաղհասարակությանը՝ խթանելու կրծքով կերակրմանը։

Կրծքով կերակրման դադարեցման պատճառներից մեկը հաճախ լինում է կնոջ՝ մայրության կամ երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալը։ Աշխատանքային կոշտ պայմանները կրծքով կերակրումն ու աշխատանքն անհամատեղելի են դարձնում։ Մինչդեռ, կրծքով կերակրելն օրենսդրորեն ճանաչված իրավունք է և պետք է հարգվի նաև գործատուների կողմից։

Այս հետազոտության մեջ դիտարկել ենք կրծքով կերակրման շահեկանությունը թե՛ կնոջ ու նրա ընտանիքի ֆիզիկական ու հոգեհուզական բարեկեցության, թե՛ գործատուի, թե՛ պետության համար։ Մասնավորապես, երբ կինն աշխատում է ընտանիքամետ միջավայրում, նա հնարավորություն ունի համատեղելու աշխատանքը, պահպանել եկամուտը և շարունակել երեխայի պատշաճ խնամքը, այդ թվում՝ կրծքով կերակրումը։ Երբ գործատուն խրախուսում է կրծքով կերակրումը, ապա բացի բարի համբավ ձեռքբերելը, նաև իր կազմակերպությունում նվազում է կադրային հոսունությունը, բացակայությունների քանակը, մեծանում է կնոջ՝ մայրության արձակուրդից ավելի շուտ վերադարձն աշխատանքի, աճում է աշխատողների նվիրվածությունը գործին ու մոտիվացիան։ Կրծքով կերակրումը խրախուսող քաղաքականությունների իրականացումը շահեկան է նաև պետության համար․ մասնավորապես կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում դրական ազդեցություն է ունենում թե՛ տնտեսության, թե՛ ծնելիության աճի վրա։

Հետազոտությանը ծանոթանալու համար սեղմեք ներքևում դրված նկարի վրա։