Importance of the employment agreement

Կարդացե՛ք պատմության շարունակությունը՝ նկարը մեծացնելով:

Դուք չեք կարող օգտվել մի շարք սոցիալական երաշխիքներից (օրինակ, երեխայի խնամքի արձակուրդ, նպաստ), եթե Ձեզ հետ կնքված պայմանագիրը քաղաքացիաիրավական է։

Նկարազարդումը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Friedrich-Ebert-Stiftung, Armenia -ի հետ համագործակցությամբ։

Աշխատանքային պայմանագրի կարևորությունը

Իսկ դուք գիտե՞ք, որ կախված պայմանագրի տեսակից, գործատուն կարող է ցանկացած պահի խզել իրավահարաբերությունները հղի կնոջ հետ:

Կա շատ տարածված պրակտիկա, երբ գործատուն կնքում է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, և աշխատանքային օրենսգրքով ամրագրված որևէ երաշխիքից անձն օգտվել չի կարող։

Ցանկացած պահի, երբ գործատուն կարող է իմանալ, որ աշխատողը հղի է և պատրաստվում է երեխա ունենալ, շատ հանգիստ կարող է լուծել պայմանագիրը, և մարդը փաստի առջև կկանգնի։