Համագործակցության հուշագիր «Սոցիալական արդարություն» կազմակերպության հետ
Հոկտեմբերի 21-ին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Հովակիմյանը 7 «Կետ 33» հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը կնքեցին համագործակցության պայմանագիր։
Պայմանագրով կողմերն ընդգծել են ընտանիքամետ միջավայրի ընդլայնման անհրաժշետությունը աշխատավայրերում, այդ թվում՝ պետական և ոչ պետական հաստատություններում, հատկապես շուրջօրյա ծառայություն պահանջող հաստատություններում, բժշկական հիմնարկներում, ժամանցային և այլ վայրերում կարևորությունը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու ընտանիքամետ միջավայր ունենալուն ուղղված իրազեկումները, ջատագովությունը, ինչպեսև ընտանիքամետ աշխատավայր դառնալու կամ ընտանիքամետ քաղաքականություններ, մոտեցումներ ներդնելու ուղղությամբ աջակցություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը՝ խորհրդատվությունների և այլ գործիքակազմերի տրամադրման միջոցով:
Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը քննարկեցին առաջիկա համատեղ գործողությունները, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կլինեն։