Աջակցություն կին ձեռներեցներին
«Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագիրն իրականացվել է «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվել է 2024 թվականի մայիսի 1-ից մինչը 2025 թվականի հունիսի 15-ը։
Ծրագրի շրջանակում տրամադրվել է իրավական աջակցություն կին ձեռներեցներին, ստեղծվել են մի քանի տասնյակ նորարար մեդիա նյութեր, որոնց նպատակն է եղել ներկայացնել կանանց փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեությունը, նրանց հաջողություններն ու դժվարությունները՝ կապված հարկային օրենսդրության, վարչարարության և այլ հարցերի հետ։
Ընդհանուր առմամբ, ստեղծվել է ավելի քան 50 նորարար մեդիա պրոդուկտներ (ֆոտոպատմություններ, վիդեոփոդքաստ, նկարազարդումներ, մուլտիմեդիա հոդվածներ), և շուրջ 60 կին ձեռներեց է ներգրավվել ծրագրի աշխատանքներում։