Համագործակցության համաձայնություն՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և «Կետ 33» կազմակերպության միջև

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանի և «Կետ 33» կազմակերպության
նախագահ Աստղիկ Կարապետյանի միջև։

Հանդիպման ընթացքում Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում Ֆրիդրիխ
Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Հանուն ընտանիքամետ
աշխատավայրի» ծրագիրը, մասնավորապես, ծրագրի շրջանակներում ստեղծված
«Ընտանիքամետ գործատու» հարթակի գործառույթները, ինչպես նաև գործատուներին
շնորհվող համանուն տարբերանշանի տրամադրման ընթացակարգը։

Էլեն Մանասերյանը նշեց, որ ՀԱՄԿ-ը պատրաստ է լինելու նախագծի գաղափարական և
ադվոկացիոն գործընկերը։
Նրանք քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները և
հեռանկարները։