Աշխատանք․ Հաղորդակցության մասնագետ
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը փնտրում է ակտիվ և տաղանդավոր հաղորդակցության մասնագետի, ով պետք է ստեղծի տարբեր տիպի բովանդակություն՝ կազմակերպության հաղորդակցային հարթակների համար (կայք, սոցմեդիայի հաշիվներ) և աշխատի լրատվամիջոցների հետ:
Աշխատանքային պարտականություններ՝
- Գրել, խմբագրել, թարգմանել և ստեղծել տարբեր տիպի նյութեր՝ վեբ-կայքի և սոցիալական մեդիա էջերի համար,
- Պլանավորել ստեղծված կոնտենտի հրապարակումն ու առաջխաղացումը,
- Գրել մամուլի հաղորդագրություններ և այլ տեղեկատվական գրառումներ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ,
- Հետևել և հավաքագրել կազմակերպության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները:
- Կատարել այլ՝ բուն պարտականություններից բխող աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի աստիճան՝ հարակից ոլորտներում (լրագրություն, լեզվաբանություն)
- 1+ տարվա աշխատանքային փորձ թվային և սոցմեդիայի մարքեթինգի,հաղորդակցության ոլորտներում,
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
- Անգլերենի գերեզանց իմացությունը նախընտրելի է:
Ինքնակենսագրությունն (CV) և պորտֆոլիոն (կամ առնվազն երկու հրապարկված նյութ) ուղարկել point33ngo@gmail.com հասցեին մինչև նոյեմբերի 14-ը: