«Կետ 33» հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ մայիսի 1-ից իրականացնում է «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում իրականցվել է հետազոտություն Հայաստանում մայրության խնամքի և կանանց վերարտադրողական իրավունքների վերաբերյալ։ Հետազոտությունը կարող եք տեսնել այստեղ։
Համագործակցության հիմք դրվեց Գերմանիայի մանկաբարձների դաշնային ասոցիացիայի հետ՝ Գերմանիայում մայրության խնամքի փորձը ներկայացնելու, փորձի փոխանակման նպատակով։
Ծրագրի շրջանակներում ստեղծվեց «Հեբամեները» վավերագրական ֆիլմը, որում կարևոր ընդգծումներ են արվում կնոջ իրավունքի պաշտպանությանը, ծննդաբերության փուլից սկսած հոր մասնակցությանը երեխայի խնամքին, ծնունդից անմիջապես հետո կրծքով կերակրելուն, մանկաբարձական բռնությունը բացառելուն և այլ հարցերի։
Ստեղծվել են նաև նկարազարդում-պատումներ կանանց վերարտդրողական իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Նկարազարդումները կարող եք նայել այստեղ։
Ծրագրի միջոցառումները ակտիվորեն լուսաբանվել են հայաստանյան լրատվամիջոցների կողմից։
Ստորև կարող եք տեսնել մամուլի հրապարակումներից մի քանիսը․
- Factor TV Live «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում»
- «A1+»ՀԸ․ «Կրկնակի աճել է կեսարյան հատումների թիվը. մասնագետներն անհանգստացած են»
- Հանրային ռադիո․ «Հատկապես բարձր ռիսկի խմբի հղիների ոչ բոլոր ծախսերն է ծածկում պետությունը. հետազոտություն»
- News.am «Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը»
- Yerkir.am Ամփոփվել են ծննդօգնության հայաստանյան և միջազգային փորձը ներկայացվող ծրագրի արդյունքները
- Factor TV. «Հայաստանում դուլաների և կրծքով կերակրման մասնագետների գործունեության կարգավորումներ չկան, ինչը ռիսկեր է ստեղծում․ Աստղիկ Կարապետյան»
- Հանրային ռադիո, «Հատուկ նախագիծ»․ «Հեբամե, դուլա, կրծքով կերակրման խորհրդատու. ծննդօգնությունը Հայաստանում»