«Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն և «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսավորմամբ մայիսի 1-ից իրականացնում է «Հավասար հնարավորություններ աշխատող մայրերի համար» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում «Կետ 33» կազմակերպության կողմից հիմնադրվել է իրավական խորհրդատվության ծառայություն՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ։

Իրականացվել է տեղեկատվական արշավ, որի շրջանակներում ստեղծվել են նորարար մեդիանյութեր՝ փոդքաստներ, ֆոտոպատմություններ, նկարազարդումներ, տեսանյութեր, որոնց նպատկը իրավունքների վերաբերյալ իրազեկումն է և իրավունքների պաշտպանության ջատագովությունը։