2024 թվականի օգոստոսի 1-ից «Կետ 33» տեղեկատվական իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը վեց ամիս է։
«Արժանապատիվ մայրություն. ոչ մանկաբարձական բռնությանը» ծրագիրը նպատակ ունի իրականություն դարձնել արժանապատիվ մայրություն ունենալու գաղափարը: Այն ունի երեք ենթանպատակ.
1. Բացահայտել մանկաբարձական բռնության առավել տարածված տեսակները և դրանց հետևանքները.
2. Բարձրացնել կանանց իրազեկվածությունը մանկաբարձական բռնության կանխարգելման, նրանց վերարտադրողական իրավունքների պաշտպանության և արժանապատիվ մայրություն ունենալու վերաբերյալ.
3. Զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների և արվեստագետների գիտելիքներն ու հմտությունները արժանապատիվ մայրության և մանկաբարձական բռնության հետ կապված խնդիրների վերաբերյալ՝ խրախուսելով այս թեմաների առավել լայն լուսաբանումը:
Այս նպատակներին հասնելու նպատակով իրականացվում են մանկաբարձական բռնության թեմայով հետազոտություն, պատրաստվվում են թեմատիկ փոդքասթներ, ինչպես նաև լրագրողների և արվեստագետների ստեղծագործական և լրագրողական մրցույթ: