Աշխատանք․ Իրավաբան
«Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագիրն իրականացնող «Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Իրավաբանական փորձագիտական ծառայությունների հրավերի մասին։
«Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի մասին։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (People in Need) կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընտանիքամետ միջավայրին ուղղված փոփոխությունների ջատագովության արշավ, որի ընթացքում, որպես առաջնահերթ խնդիր, դիտարկելու ենք մինչև 2 տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերի՝ կրծքով կերակրելու իրավունքի իրացման և աշխատանք-ընտանիք բալանսավորման հարցերը։
Տեխնիկական առաջադրանք
Ընտրված անձը պետք է ուսումնասիրի աշխատավայրերում ընտանիքամետ միջավայր ունենալու և ընտանիք-աշխատանք բալանսն ապահովելու վերաբերյալ միջազգային և տեղական փորձը, կազմի օրենսդրական փոփոխությունների առաջրկություններ, մասնակցի տարբեր քննարկումների, ստեղծի վերջնական ամբողջական հետազոտական փաստաթուղթ։
Ուսումնասիրել և կազմել փաստաթուղթ աշխատավայրերում ընտանիքամետ միջավայր ունենալու և ընտանիք-աշխատանք բալանսն ապահովելու վերաբերյալ միջազգային և տեղական օրենսդրական փորձի վերաբերյալ։
- Կազմել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններով աշխատանքային փաստաթուղթ։
- Մասնակցել քննարկումների և հանդիպումների տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, գույքագրել վերահանված խնդիրներն ու առաջարկությունները։
- Վերջնականացնել հետազոտական փաստաթուղթը՝ ներառյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները։
Պահանջներ՝ ծառայությունն իրականացնող անձին
- Իրավաբանական կրթություն։ Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի առավելություն,
- Իրավապաշտպանական, հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացման երեք և ավելի տարվա աշխատանքային փորձ,
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է:
Մրցութային փաթեթ
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․
- Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքներն իրականացնող անձի/անձանց կենսագրականը/ները (CV),
- Ծառայության ընդհանուր արժեքը։
Նախորդ նման փորձի օրինակ/ներ։ Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com հասցեին՝ մինչև 2021 դեկտեմբերի 1-ը: