Աշխատանք․ Լրագրող
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լրագրողի ծառայությունների հրավերի մասին։
«Կետ 33» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին։ Կազմակերպության տեսլականն է ունենալ հարմարավետ միջավայր և աջակցող հասարակություն՝ հղի և մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար։ Եվ այս տեսլականին հասնելու համար իրականացվում են իրազեկման և ջատագովության արշավներ, իրավական աջակացման ծրագրեր։
Ներկայումս Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (People in Need) կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում «Կետ 33» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագիրը։
Տեխնիկական առաջադրանք
- Ընտրված անձը պատասխանատու է իրականացնելու է հետևյալ աշխատանքները․
- Պատրաստել տեքստային և մուլտիմեդիա նյութեր (տեսանյութեր, պոդքաստներ, ինֆոգրաֆիկներ և այլն),
- Պատրաստել վերլուծական նյութեր Իրականացնել հարցազրույցներ (թե տեքստային, թե աուդիո- և վիդոնյութերի համար),
- Լուսաբանել տարբեր միջոցառումներ (ասուլիսներ, դատական նիստեր, ակցիաներ և այլն)՝ ըստ անհրաժեշտության,
- Կատարել այլ աշխատանքներ՝ մասնագիտական պարտականություններից բխող։
Պահանջներ՝ ծառայությունն իրականացնող անձին
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ լրագրության ոլորտում,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և այլ լեզուների իմացությունը ցանկալի է),
- Նվիրվածությամբ աշխատելու, գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը ցանկալի է:
Մրցութային փաթեթ
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում պետք է լինի․
- Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքներն իրականացնող անձի/անձանց կենսագրականը/ները (CV),
- Հեղինակային նյութերը կամ դրանց հղումները (ցանկալի է տեսանյութեր, աուդիոնյութեր, ֆոտոպատմություններ)։
Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել point33ngo@gmail.com հասցեին՝ մինչև 2022 հունվարի 24-ը։