Աշխատանք․ Հաղորդակցության մասնագետ

«Կետ 33» հասարակական կազմակերպությունը փնտրում է ակտիվ և տաղանդավոր հաղորդակցության մասնագետի, ով պետք է ստեղծի տարբեր տիպի բովանդակություն՝ կազմակերպության հաղորդակցային հարթակների համար (կայք, սոցմեդիայի հաշիվներ) և աշխատի լրատվամիջոցների հետ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Գրել, խմբագրել, թարգմանել և ստեղծել տարբեր տիպի նյութեր՝ վեբ-կայքի և սոցիալական մեդիա էջերի համար,
  • Պլանավորել ստեղծված կոնտենտի հրապարակումն ու առաջխաղացումը,
  • Գրել մամուլի հաղորդագրություններ և այլ տեղեկատվական գրառումներ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ,
  • Հետևել և հավաքագրել կազմակերպության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները:
  • Կատարել այլ՝ բուն պարտականություններից բխող աշխատանքներ:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի աստիճան՝ հարակից ոլորտներում (լրագրություն, լեզվաբանություն)
  • 1+ տարվա աշխատանքային փորձ թվային և սոցմեդիայի մարքեթինգի,հաղորդակցության ոլորտներում,
  • Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
  • Անգլերենի գերեզանց իմացությունը նախընտրելի է:

Ինքնակենսագրությունն (CV) և պորտֆոլիոն (կամ առնվազն երկու հրապարկված նյութ) ուղարկել point33ngo@gmail.com հասցեին մինչև նոյեմբերի 14-ը: