Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն

Գիտե՞ք, որ մայրության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Կրծքով կերակրելու իրավունքը նույնպես։ Մեր օրենսդրությունը ևս այս և այլ իրավունքները ամրագրում է, սակայն պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հղի և մանկահասակ երեխայի խնամքով զբաղվող կանանց իրավունքները ոտնահարվում են։ Հաճախ կանայք կանգնում են աշխատանքի և երեխայի խնամքով զբաղվելու երկընտրանքի առաջ։

🔔Ուրախ ենք հայտնել «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին։ Ծրագիրն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung, Armenia) համագործակցությամբ։

Մեր նպատակն է իրազեկել կանանց իրենց աշխատանքային իրավունքների մասին և օգնել ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, ցույց տալ գործատուներին մայր աշխատողների ծանրաբեռված առօրյան և խրախուսել նրանց ստեղծել առավել երեխայամետ պայմաններ։

Ծրագրի շրջանակում

🌼կատարվել է հետազոտություն՝ վաղ մայրության փուլում գտնվող կանանց իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ,

🌼նկարահանվել են հոլովակներ տարբեր բնագավառներում հաջողությունների հասած կանանց մասին, ովքեր պատմում են, թե ինչպես է հնարավոր հաղթահարել աշխատող մայր լինելու դժվարությունները,

🌼պատրաստվել են նկարազարդումներ, որոնց միջոցով ներկայացվում են, թե ինչ խնդիրների են բախվում հղի և մանկահասակ երեխա ունեցող կանայք աշխատավայրում։